Ադրբեջանական ԶՈՒ-ն Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացրել Գեղարքունիքի մարզի հատվածում, չի ցուցաբերել մեր մարզի երկայնքով որևէ ագրեսիա. Թագուհի Թովմասյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցնե՛ր, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչնե՛ր: Տարածվող տեղեկությունները, որ Վարդենիսի տարածաշրջանի Շորժա բնակավայրի հատվածում ադրբեջանական զինուժը առաջխաղացում ունի, ինձ էլ չափազանց անհանգստացրեց: Ճշգրտումներ էի անում:
Քիչ առաջ զրուցել եմ նաեւ մեր բանակային կորպուսի հրամանատարի հետ: Ուզում եմ փոխանցել նրա խոսքերը առ այն, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որեւէ ոտնձգությոն չի իրականացրել Գեղարքունիքի մարզի հատվածում, չի ցուցաբերել մեր մարզի երկայնքով որեւէ ագրեսիա:
Իսկ ինչ է տեղի ունեցել: Նոյեմբերի 9-10-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հանձնվեց Քարվաճառը, ադրբեջանական զինուժը դիրքավորվել է այդ հատվածներում այնպիսի դիրքերում, որտեղ հնարավոր է եղել՝ պայմանավորված առատ ձյան պատճառով: Հիմա ձյունը հալվել է, նրանք իրենց տիրապետության տակ անցած հատվածներում առաջ են գալիս, դիրքավորվում են ավելի մեզ մոտ հատվածներում: Հատուկ շեշտեց գեներալը, որ ՀՀ պետական սահմանից անգամ մեկ միլիմետր առաջ չեն եկել ու չեն էլ կարող գալ: Մի խոսքով, Գեղարքունիքի մարզի մասով առայժմ անհանգստանալու բան չկա. Ես հավատում եմ հրամանատարի խոսքերին, քանի որ 44 օրյա պատերազմի ընթացքում բանակային այդ կորպուսը մարտնչել է հերոսաբար, 1 մետրի նահանջ չի ունեցել, ընդհակառակը՝ դիրքային առավելություններ ենք ձեռք բերել պատերազմի օրերին: Մենք Քարվաճառը և հարակից տարածքնեը հանձնել ենք առանց մեկ փամփուշտ կրակոցի՝ սրտի խորը կսկիծով:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ սահմաններում առկա իրավիճակին, կահավորանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին օրերս ուղղված իմ հարցում հնչեցված բոլոր մտահոգությունները շարունակում են մնալ արդիական: Թեեւ պաշտոնական դեմարկացիա եւ դելիմիտացիա դեռ չի իրականացվել, բայց այսօր առկա առաջնագծում չեն իրականացվում անհրաժեշտ աշխատանքներ մեծապես եւ այն անտեսանելի գործերը, որ զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին, լավ կլինի տեսանելի դառնան նաեւ իմ ու մյուս սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար: Եւ գաղտնիության քողի տակ ցույց տալ, թե աշխատանք է իրականացվում, ամենեւին պատվաբեր չէ: Գաղտնի պահելու շատ այլ բաներ կան, որոնք, ի դեպ, չեմ պահվում»:
Նշենք, որ Factor.am-ը տարածված տեղեկատվության առնչությամբ այս ընթացքում փորձում էր պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ-ից, սակայն որևէ կերպ չհաջողվեց,  ինչը մտահոգիչ է ու տարակուսելի: