Հայկական կողմում ականապատ տարածքների քարտեզների տրամադրման անհրաժեշտության ընկալում կա․ Լավրով

Լուրեր

20.04.2024 | 12:41
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Բոլորը

Մենք կողմնակից ենք, որ հումանիտար նշանակության բոլոր հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ կերպով և առանց որևէ նախապայմանների։ Այս մասին Բաքվում ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Արցախի ականապատ տարածքների քարտեզների տրամադրման մասին լրագրողներից մեկի հարցին։

«Նկատի ունեմ և՛ զոհվածների աճյունների վերադարձը, և՛ անհետ կորածների ճակատագրի հստակեցումը, ռազմագերիների վերադարձը և՛, ինչպես ընդունված է ասել, պատերազմի նյութական մնացորդների հարցը, այս դեպքում՝ ականները»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ մի քանի օր առաջ այդ հարցը քննարկել է Երևանում հանդիպումների ժամանակ։

«Ինձ թվում է՝ Հայաստանի ղեկավարության մոտ կա այդ հարցը լուծելու անհրաժեշտության ընկալումը։ Առաջին նախնական քայլերն այդ ուղղությամբ արդեն արվել են, ես դրանց մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը։ Հույս ունենք, որ այդ գործընթացը զգալիորեն կարագացվի և թույլ կտա ամբողջությամբ լուծել այն»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ նա նշել է, որ ՄԽ գործունեությունը պահանջված է, նախ և առաջ՝ «հումանիտար խնդիրների լուծմանը նպաստելու և երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի առումով»։