Թուրք զինվորականները Աֆինում թունավոր գազ են կիրառել
Քաղաքականություն
17.02.2018 | 13:56Թուրք զինվորականները թունավոր նյութեր են կիրառել Սիրիայի Աֆրինի շրջանում, 6 մարդ հոսպիտալացվել է խեղդվելու նշաններով: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով Աֆրինի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամադին. փոխանցում է ria.ru-ն:
«6 մարդ շտապօգնության բաժին է հասցվել՝ խեղդվելու նշաններով թուրք ուժայինների կողմից Արանդա գյուղում թունավոր գազով ռումբեր կիրառելու արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում: