ԱԺ-ում հատկապես ՀՀԿ-ական շարքերից, բուռն ծափահարություններ հնչեցին. Թովմասյանի հեռանալու առիթով «բոլորը ուրախ էին». «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ում ոչ միայն մեխանիկորեն և բնազդաբար քվեարկում են, նույն սկզբունքով էլ ծափահարում են։ Երեկ, երբ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական է տվել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, դահլիճում, հատկապես ՀՀԿ-ական շարքերից, բուռն ծափահարություններ հնչեցին։

Թովմասյանը միջանցքում կատակում էր, թե իր հեռանալու առիթով ուրախ են բոլորը։ Ինչպես հայտնի է, նա շուտով կտեղափոխվի ՍԴ՝ նախ անդամի, հետո՝ նախագահի պաշտոնում, ինչի պատճառով էլ հրաժարական ներկայացրեց պետաիրավականի ղեկավարի պաշտոնից։ Դահլիճում ամենաբուռն ծափահարողները՝ օդիոզները, թերևս ավելի ուշ գլխի ընկնելով, թե ինչ են արել, որոշել էին Թովմասյանի սիրտը շահել։

ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի սենյակում Հրայր Թովմասյանի համար «հրաժեշտի ցերեկույթ» էին կազմակերպել հին ու ավանդական ձևով։ Կոնյակի բույրն էլ տարածվել էր միջանցքով մեկ, այնտեղ էին ՍԱՍ-ի Արտակը՝ Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը՝ Նեմիրոֆի Արմանը, Միհրան Հակոբյանը, Կարեն Ավագյանը և ուրիշներ։ Սակայն Հրայր Թովմասյանը սենյակից դուրս գալուց հետո վստահեցրեց, որ ինքն անձամբ ալկոհոլ չի օգտագործում։ «Ինչ-որ մի փուլ կար, որ օգտագործում էի, հիմա ընդհանրապես չեմ օգտագործում: Կերուխում չի եղել, մենք ընդամենը սուրճ ենք խմել»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: