Դատապարտելի են ընդդիմության՝ «ժեխ, զոմբիներ», իշխանության՝ «պիցցայակեր, ծախված» արտահայտությունները․ Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն և համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման իրավունքի նկատմամբ: ԱԺ-ում այս համոզմունքը հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` 2020 թվականի ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցի քննարկմանը:

«Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային, հասարակական-քաղաքական հարթակ բերված նոր ու նախկին, սև ու սպիտակ պիտակավորմամբ դիսկուրսը, որը հասարակությանը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է»,-ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ը դատապարտեց թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների՝ մարդու իրավունքների ոտնահարման և արժանապատվությունը նսեմացնող գործելակերպը, երբ ատելության խոսքի միջոցով երկրում անհանդուրժողականություն է հաստատվում:

«Դատապարտելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով Հայաստանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու խրախուսումը: Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են «ժեխ», «զոմբիներ»: Նույն սկբունքով դատապարտելի է իշխանության աջակից որոշ շրջանակների կողմից հանրային լայն կիրառություն ստացած այնպիսի բառապաշարի օգտագործումը, որն ավելի է նպաստում երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը, օրինակ` «պիցցայակերներ», «ծախվածներ» և այլն»,-ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ նման անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ թե’ իշխանության և թե’ ընդդիմության տարբեր շրջանակներին աջակցող կեղծ օգտահաշիվներ կան, որոնք խմբերով են գործում ու հնչեցնում են սպառնալիքներ, բռնության կոչեր. սոցիալական մեդիայի ողջ հայկական տիրույթը ողողվել է հայհոյախառն արտահայտություններով ու ատելության խոսքով:

Մանրամասները՝ տեսանյութում: