Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց

Լուրեր

19.04.2024 | 20:16
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
19.04.2024 | 20:02
Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19.04.2024 | 19:50
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
19.04.2024 | 19:39
208 մլն դրամ անարդյունավետ ծախս․ ՊՎԾ-ն հրապարակել է Փաշինյանի հանձնարարությամբ իրականացրած ստուգումների արդյունքները
19.04.2024 | 19:32
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ. Միրզոյան
19.04.2024 | 19:30
«Գնացե´ք Ալեքսանյանի շուկան ստուգեք». առևտրականների ապրանքը դարձյալ առգրավվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 19:21
Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
19.04.2024 | 19:10
Վարդանաշեն և հարակից գյուղերի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը
19.04.2024 | 19:00
ՀՀ-ն պետք է Ադրբեջանին ասի՝ այո, ադրբեջանական գյուղեր են, բայց պարտադիր քննարկելու ենք ողջ սահմանի հարցը․ Իրինա Ղուլինյան-Գերց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:52
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիները պարգևատրվել են «Լրատվամիջոցների ազատության համար մրցանակով»
19.04.2024 | 18:46
«Փորդ կթափեմ»․ քաղաքացին պնդում է՝ Բյուրեղավանի համայնքապետը իրեն առևանգել է, վերջինս զավեշտ է համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:30
A-politic Վարդան Ոսկանյանի հետ․ ԱՆՈՆՍ
19.04.2024 | 18:24
Այցը պատմական էր, օրակարգը՝ հագեցած․ ամփոփվել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա
19.04.2024 | 18:15
Կրեմլի՝ ՀՀ-ով զբաղվող պաշտոնյաները տապալել են իրենց աշխատանքը․ ՌԴ-ին ևս ծանր հետևանքներ է լինելու․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:09
Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր․ փոխնախարարը հանդիպել է ԱԶԲ պաշտոնյաների հետ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովն 2-րդ և վերջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկվում է համաներում հայտարարել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասն էլ ավելացվել է: «Համաներումը չի կիրառվելու զորահավաքային զորակոչի, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից և վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ»,- նշեց Հովհաննիսյանը:

Համաներումը չի կիրառվում նաև այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով, կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են այլ հոդվածով: