6,2% գնաճ՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ․ թանկացել են բանջարեղենը, յուղերը, շաքարն ու միրգը

Լուրեր

19.02.2026 | 18:17
«Օրենքը պետք է հաղթանակի». Բրիտանիայի Չարլզ III թագավորը` եղբոր ձերբակալության մասին
19.02.2026 | 18:09
Եվրահանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից Italiana Petroli-ի բաժնետոմսերի ձեռքբերումը
19.02.2026 | 18:00
Զննություն Ծառուկյանին պատկանող հողատարածքում // Բագրատ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 17:50
Ով է մանիպուլացնում․ Factor TV-ին հասանելի է դարձել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի գործով փորձաքննության պատասխանը
19.02.2026 | 17:38
Կփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
19.02.2026 | 17:27
«Ռեալն» ՈՒԵՖԱ-ին ապացույցներ է ներկայացրել ՉԼ-ի խաղում Վինիսիուսի նկատմամբ ռասիզմի դրսևորումների հարցով
19.02.2026 | 17:18
Ով է ավելի ազատ ու ով՝ կալանավորված․ Բագրատ Գալստանյանի ելույթը՝ կալանքի ժամկետը երկարացնելուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 17:11
Վրաստանում օտարերկրացիներ են ձերբակալվել 3 միլիոն դոլարի ուրան և ռադիոակտիվ նյութեր գնելու փորձի ժամանակ
19.02.2026 | 16:59
Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
19.02.2026 | 16:48
Հայաստան կժամանի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը
19.02.2026 | 16:35
ԱՄՆ-ը սկսել է Սիրիայից դուրս բերել իր վերջին զորքերը. WSJ
19.02.2026 | 16:26
«Նոայի» ֆուտբոլային կոմիքսն ու «ԱԶ Ալկմարի» տեսաանդրադարձը Երևանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:17
«Քարֆուր»-ում վտանգավոր սննդամթերք է արտադրվել․ ՍԱՏՄ
19.02.2026 | 16:10
Դատավորներն ազատ են խոսել իրենց և գործընկերների կարգապահական գործերի մասին․ Զորայր Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:06
Ուկրաինայի ԶՈՒ հարձակումներից հետո Բելգորոդում և հարակից շրջանում էլեկտրաէներգիայի անջատումներ են
Բոլորը

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021 թվականի ապրիլը՝ 2020-ի ապրիլի նկատմամբ) կազմել է 6,2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1,3%: Այս մասին տեղեկացնում է Պետական վիճակագրական կոմիտեն։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. ապրիլին, մարտի համեմատ, սպառողական գներն աճել են 0,9-1,6%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1,2%-ով:

Սննդամթերքի գներ

2021թ. ապրիլին, 2020-ի ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8,3%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 2,6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, յուղերի և ճարպերի, ձկան և ծովամթերքի, շաքարի և շաքարավազի, մրգի ապրանքախմբերում գրանցված 5,3-7,8% գնաճերը:

Մրգերը մեկ տարում թանկացել են 10,4%-ով, իսկ նախորդ ամսվա՝ մարտի համեմատ՝ 7,8%-ով։

Յուղերն ու ճարպերը 2021թ. ապրիլին, 2020թ. ապրիլի համեմատ, թանկացել են 28,6%-ով, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5,9%-ով (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. ապրիլին, 2020թ. ապրիլի համեմատ, կազմել է 73,5%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 11,0%):

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. ապրիլին, 2020թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 8,5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5,3% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. ապրիլին, 2020թ. ապրիլի համեմատ, գրանցվել է 13,4%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1,4% գնաճ: Ձվի գինը 2021թ. ապրիլին, 2020թ. ապրիլի համեմատ, աճել է 55,7%-ով, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 4,7%-ով:

2021թ. ապրիլին, 2020թ. ապրիլի համեմատ, մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 4,0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0,6% գնաճ: Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. ապրիլին, 2020թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 8,8%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1,1% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. ապրիլին, 2020թ. ապրիլի համեմատ, կազմել է 8,7%, 2021թ. մարտի համեմատ՝ 0,8%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 9,1% և 1,6%:

2021թ. ապրիլին, 2020թ. ապրիլի համեմատ, հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 7,6%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.5% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.1% և 9.9%, իսկ 2021թ. մարտի համեմատ գրանցվել է 0.1% գնաճ և 0.2% գնանկում):

2021թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի և սուրճի, թեյի, կակաոյի՝ համապատասխանաբար 0.6% և 0.7% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.7% գնաճ:

2021թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է դեղագործական ապրանքների՝ 0.4%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.6%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.7%, կահույքի և կահավորանքի, մաքրող, լվացող միջոցների, ոսկերչական զարդերի՝ 0.8%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.9%, հագուստի՝ 1.2%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 2.0%, խոշոր կենցաղային սարքերի՝ 2.1%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի 2.4% գնաճ: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է բնակարանի նորոգման և սպասարկման համար նյութերի 0.2% գնանկում: 2021թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.6% և 6.1%-ով։ 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 31.1% և 11.1%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 18.1% և 25.3% գնաճ:

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սակագների 2.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.1% հավելաճ: 2021թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենցաղային սարքերի նորոգման՝ 0.1%, բնակարանի նորոգման և սպասարկման՝ 0.3%, սպասարկման ծառայությունների՝ 0.6%, վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների՝ 1.4%, հանգստի կազմակերպման ծառայությունների 2.5% հավելաճ:

Արտարժույթի շուկա

2021թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գների 1.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.4% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է):

2021թ. ապրիլին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.1% և 1.3% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.6% և 2.2% հավելաճ: 2021թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 525.6 դրամ, ինչը 7.6%-ով բարձր է 2020թ. ապրիլի համապատասխան ցուցանիշից (488.7 դրամ):

Անժելա Պողոսյան