Սերժ Սարգսյանը ոչ միայն 7 շրջաններն էր տալիս, այլև Ղարաբաղի կեսը․ Ադրբեջանը ասում էր՝ ոչ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եկեք մեղադրանքը հիմավորենք, տեսնենք դավաճանն ով է: Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը յուրաքանչյուր ոք հիմա կարող է գտնել, ասում է, որ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնելու Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասում էր՝ ո՛չ, ավելին պետք է տաք, նոր պայմաններ էր առաջ քաշում»,- այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մեղադրանքներին՝ բանակցային գործընթացը տապալելու վերաբերյալ:

« Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին, Ղարաբաղի կեսն էլ էր տալիս, բայց Ադրբեջանն էլի ասում էր՝ ոչ: Երբ նախորդ հարցուպատասխանին ասում էի՝ Սերժ Սարգսյանը օգտագործում է «բնակիչ» եզրույթը, արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ նաև ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պետք է մասնակցեին այդ ենթադրվող հանրաքվեին: Ինձ զարմացրեց, որ էլի հանրապետականները արձագանքեցին, ասեցին, թե Խորհրդային Միության ժամանակ եղած չափով պետք է մասնակցեին ադրբեջանցիները: Երկու սկզբունքային հարց կա: Խորհրդային Միության տարիներին, եթե հավատանք մարդահամարին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվել է 40 հազար ադրբեջանցի: Երբ այդ 40 հազար ադրբեջանցին Սերժ Սարգսյանի և Հանրապետականի հիշատակած հանրաքվեի բերումով ստանում են Լեռնային Ղարաբաղի բնակչի կարգավիճակ, հարց եմ տալիս՝ այդ բնակիչը որտե՞ղ պետք բնակվեր: Մեր նախորդ հարցուպատասխանի ժամանակ ասում էի, որ Շուշիի հարց միշտ եղել է, իրենք ասում են՝ չէ՛, չի եղել: Ես ձեզ ցույց եմ տալիս, որ միշտ եղել է»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը սկզբունքային հարցեր թվեց, որից մեկն էլ՝ արդյոք բանակցային փաստաթղթերում ձևակերպվա՞ծ է, թե որտեղ է լինելու հանրաքվեն:

«Արդյոք բանակցած այդ իրենց փաստաթղթում հստակ գրվա՞ծ էր, թե ով է ձևակերպելու ի վերջո հանրաքվեի դրվող հարցը՝ ո՛չ: Եթե նույնիսկ այս ամենը ընդունենք ընդունելի, արձանագրենք, որ նույնիսկ այս տարբերակին Ադրբեջանն ասել է՝ ոչ»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այդ պատմությունը 1998 թվականից է սկսվել, երբ Ղարաբաղը, Փաշինյանի խոսքով՝ դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, և Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կողմ է քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային. դրանում հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունը երկրների և ինքնիշխանությունը գոյություն ունեցող պետությունների կազմում:

«Իրենք ինչի՞ չեն տալիս այս հարցերը, որովհետև այս հարցերին պատասխանելուց հետո ասելու են՝ դե եկեք պարզենք, թե ո՛վ է դավաճանը, ո՛վ է կապիտուլյանտը, ո՛վ է հողատուն: Ես ասում եմ՝ դո՛ւք եք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք: Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները տեսանյութում: