Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի հայկական գերեզմանոցը

Լուրեր

25.04.2024 | 11:32
Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-Ադրբեջան սահմանի 10-12 կմ կարելի է սահմանազատված համարել
25.04.2024 | 11:28
Նույն վիճակն է, ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցի վարչական ղեկավար
25.04.2024 | 11:23
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
25.04.2024 | 11:12
Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմամբ
25.04.2024 | 11:10
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին․ Iran Human Rights
25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Արցախի Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցը Ադրբեջանի կողմից վերջերս ոչնչացվել է։ Այս մասին տեղեկանում ենք Caucasus Heritage Watch-ի թվիթերյան էջից։

Գերեզմանոցը հիմնվել է 19-րդ դարի սկզբին։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ այն ամբողջությամբ ոչնչացվել է, առկա են նաև ծանր տեխնիկայի աշխատանքի հետքերը։

Բացի այդ, Caucasus Heritage Watch-ը նշում է, որ նույն գյուղի՝ 1846 թվականին հիմնված հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին էլ քանդման վտանգի տակ է։ Դարձյալ արբանյակային լուսանկարները վկայում են, որ եկեղեցու հարակից տարածքը բուլդոզերով քանդվել է, այնտեղ բեռնատարներ են կայանված։ CWH-ը մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ և կոչ արել պաշտպանել եկեղեցին։

Նշենք, որ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը և ամեն կերպ խոչընդոտում է UNESCO-ի առաքելության մուտքին Արցախի գրավյալ տարածքներ։

Էմմա Չոբանյան