Կսահմանվի ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակ՝ «տնային կալանք». ԱԺ-ն ընդունեց նոր քրեական օրենսգրքի նախագիծը

Լուրեր

23.04.2024 | 12:10
Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
23.04.2024 | 12:08
ԽԱՊԿ զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի, լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 12:05
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 12:04
Բաղանիսում լարված իրավիճակ է, ռուս խաղաղապահները չեն կարող ՀՀ-ում մնալ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2024 | 11:55
Դեսպան Գևորգյանը Արմիդա Սալսիա Ալիշյահբանային է հանձնել իր նշանակման վերաբերյալ հայտագիրը
23.04.2024 | 11:53
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն ու ՀՀ ԶՈՒ-ում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր
23.04.2024 | 11:42
Այսօր կեսգիշերին կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
23.04.2024 | 11:39
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկու երկրների փորձագիտական ​​խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա․ ՀՀ կառավարություն
23.04.2024 | 11:36
Ոսկեպար- Կիրանց ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ
23.04.2024 | 11:33
Մալայզիայում շքերթի փորձի ժամանակ ուղղաթիռներ են բախվել. 10 մարդ մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 11:22
Ասել եմ՝ ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք․ Բաղանիսի վարչական ղեկավար
23.04.2024 | 11:17
Մոսկվան ու Բաքուն մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում
23.04.2024 | 11:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.04.2024 | 10:57
Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում․ ՆԳՆ
23.04.2024 | 10:48
Լիլիթ Մակունցը Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ քննարկում է ունեցել
Բոլորը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Կառավարության ներկայացրած նախագծով սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:

«Նախագիծը սահմանում է ազատազրկման այլընտրանք հանիդսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը (տնային կալանք), որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ նախագիծն ընդունվելուց հետո այս պատժատեսակը գործնականում արդյունավետ կիրառելու համար: «Նախագծերի դրույթների լրամշակման առանցքը կազմել է այն, որ պատիժների համակարգում ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց: Եվ ըստ այդմ՝ նախագծով պատժի համակարգը, ինչպես նաև հատուկ մասի հոդվածի սանկցիաները խմբագրվել են՝ ապահովելու նշված նպատակի իրականացումը»,- ասաց նա:

Նախատեսվել է, որ հանցանք չի համարվում այն արարքը, որը թեև ձևականորեն պարունակում է Քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված հատկանիշները, սակայն նվազ վտանգավորության աստիճան ունի, այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:

«Այս կարգավորումը հնարավորություն կտա քրեորեն չհետապնդել նվազ վտանգավորության դեպքերը, որոնք պրակտիկ աշխատողների վկայակոչմամբ, շատ են հանդիպում»,- ասաց Հովհաննիսյանը: Պատժի համակարգում նախատեսվել է կարգապահական գումարտակում պահելը՝ որպես առանձին պատժատեսակ: Այն կիրառվելու է զինծառայողների նկատմամբ՝ բացառությամբ ավագ ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների:

Նախագծով առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել նաև տուգանքի ինստիտուտը՝ տուգանքի չափը կապելով անձի եկամտի չափի հետ: