Գործարկվելու է Բերդ համայնքի շչակը
Մայիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Բերդ համայնքում անցկացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում: