Փաշինյանը թաքցնում է՝ Պուտինի և Ալիևի հետ հանցավոր պայմանավորվածության է գնացել․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, պատասխանելով Սերժ Սարգսյանի պնդմանը, թե ինքը կարծել է՝ եթե ԼՂ-ի հարցով բանակցողը փոխվեր, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվեր, Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել է 2015 աշնանը և 2016-ի ձմռանը, որից հետո եղել է ապրիլի 2-ի պատերազմը։ Նա ԱԺ-ում փակագիծ չբացեց, սակայն մենք պարզեցինք, որ այս մասին նա խոսել է նաև իր՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում։ Վարչապետը նշել էր, որ 2013-ին ծնվում, իսկ 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հանրահայտ ռուսական առաջարկները, ըստ որոնց՝ 7 տարածքները պիտի վերադարձվեին, սակայն ԼՂ-ի կարգավիճակի հարցին չէր անդրադառնում։ Ըստ Փաշինյանի՝ այս առաջարկները հայկական կողմին ներկայացվել են 2016 թվականի հունվարին, սակայն հայկական կողմը մերժել է այն, և 2016-ի ապրիլին սկսվել է Ապրիլյան պատերազմը: Հիշում ենք նաև Պոպովի հերքումը՝ Փաշինյանին, ըստ ռուս համանախագահի՝ ԼՂ կարգավիճակի հարցով վերջնական նպատակ էր քվեարկությունը՝ չսահմանափակող հարցերով։ Ո՞րն է ճշմարտությունը։

-Ես հրապարակայնորեն դիմել եմ Նիկոլ Փաշինյանին և կոչ արել հրապարակել այն փաստաթղթերը, որոնք ինքը բարձր հարթակներից վկայակոչում է, և մեզ թողնել հնարավորություններ՝ սեփական դատողություններն անելու։ Երկրորդ պատերազմը թույլ է տալիս ՀՀ ղեկավարությանը՝ գաղտնի չպահել և պարտավոր է հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Ի վիճակի՞ է Փաշինյանն այդ քայլն անել, պատասխանեմ՝ ո՛չ։ Ինչո՞ւ, որովհետև նա ունի հայ ժողովրդից թաքցնելու հարցեր։

-Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ ունի Փաշինյանը թաքցնելու ժողովրդից։

-Այդ բոլոր հարցերի պատասխանը մեր ժողովուրդը կստանա այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները կհրապարակեն բանակցային սեղանին եղածը։ Հարցերը, որ Նիկոլ Փաշինյանն ունի թաքցնելու, հետևյալն է՝ ինչո՞ւ Հայաստանը ցուցաբերեց անգործություն և թույլ տվեց, որ Ադրբեջանը սանձազերծի պատերազմ Արցախի դեմ, ինչո՞ւ չօգտագործեց որևէ դիվանագիտական մեխանիզմ։ ԵԱՀԿ պետություններում ստեղծված է մեխանիզմ, որ թույլ է տալիս ցանկացած պետության արագ ռեժիմով գումարել համապատասխան մարմինների նիստ և իրազեկել, որ գոյություն ունի ռեգիոնում վտանգ խաղաղությանը և կարող է լինել պատերազմ։ Ունի՞ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից թաքցնելու բան, իհարկե՝ ունի, որովհետև ինքը առ այսօր չի տվել հաշվետվություն՝ ի՞նչ է արել ինքը, որ այդ պատերազմը չլինի, և ներկայացնում է, որ այդ պատերազմը եղել է անխուսափելի․ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն ունեն արագ մեխանիզմներ՝ այդ վիճակին արագ միջամտելու։

-Դուք միտո՞ւմ եք տեսնում Փաշինյանի գործողություններում։

-Իհարկե։ Այդ հարցի պատասխանը հնարավոր կլինի մեր հանրությանը լիարժեք ներկայացնել մեկ պայմանով, եթե ընտրությունների արդյունքներով տեղի ունենա իշխանափոխություն, և մեր ժողովուրդը ընտրի իսկապես ժողովրդավարական և իսկապես ազգային դիրքերի վրա կանգնած ուժի, որը կբացահայտի այն պրոցեսը, որ տեղի է ունեցել բանակցություններում, և բացահայտի այն իրավիճակը, որ տիրել է Ադրբեջանի ագրեսիայից առաջ։

-Ի՞նչ վարկած ունեք Դուք։

-Ես չեմ ուզում որևէ վարկած բերել։ Բայց ես ուզում եմ մեր հանրությունն իմանա՝ այնպիսին չեն միջազգային հարաբերությունները, որ ով ուզենա, երբ ուզենա՝ պատերազմներ սանձազերծվեն։

-Հայաստան է գալիս Սերգեյ Լավրովը՝ ՌԴ արտգործնախարարը։ Մակրոնն ու Պուտինն էին հեռախոսազրույցով պայմանավորվել առաջիկայում կոնկրետ նախաձեռնությունների մասին հայտարարել ԼՂ հարցի շուրջ, ինչպես նաև՝ որ Մինսկի խմբում բանակցությունները պետք է վերսկսվեն։ Ի՞նչ նոր լուծման տարբերակ կամ պլան կարող է ներկայացվել կամ դա կլինի Լավրովի՞, թե՞ երեք պետությունների պլանը։

-Պետք է հասկանալ, թե խնդիրը որն է։ Խնդիրն այսօր այն է, որ Ադրբեջանը չի կարող ամրագրել ռազմական ճանապարհով ձեռք բերված արդյունքները, որովհետև հասել է իրավունքին, ինչպես և մենք՝ ունեցել էինք ռազմական հաջողություն, բայց դա չէինք կարող ամրագրել և չէինք ուզում։ Մենք, ի դեպ, ավելի շատ հնարավորություններ ունեինք դա անելու։ Ես բազմիցս ներկայացրել եմ առաջարկներ՝ Ադրբեջանից հայ փախստականներին տրամադրել հնարավորություն այդ տարածքներում ապրելու, ինչպես նաև սեփականության հնարավորություն։ Եվ դա չարվեց։ Առ այսօր բարենպաստ պայմաններ էին ստեղծված, որպեսզի այդպիսի հարց առհասարակ չլինի՝ 300․000-ից ավելի մարդ, տարբեր գնահատականներով՝ ավելի շատ, գաղթական էին դարձել Ադրբեջանում ջարդերի և էթնիկ զտումների հետևանքով։ Այդ մարդկանց ճակատագիրը ԵԱՀԿ-ի գործընթացը որևէ կերպ մեծ հաշվով երբեք չի դիտարկել որպես կարևոր գործոն, և դա, ըստ իս, եղել է այդ պրոցեսի ամենաթերի կողմը, ինչը ես բազմիցս քննադատել եմ, նաև՝ Մադրիդյան սկզբունքները, որովհետև սրանք ձեռնտու էին Ադրբեջանին այն իմաստով, որ վերականգնվող իրավունքները հնարավորություն էին տալիս բազմաթիվ ադրբեջանցիների իրենց սեփականությունը և կառույցները վերականգնելու, բայց հայերին այդ հնարավորությունը չէր ընձեռնվում, և դա անարդար էր։ Այսօրվա իրավիճակը ևս անարդար է։ Մենք ունենք իրավունքով պաշտպանված բնագծեր, և Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ձևավորված ավանդույթ, որ Հայաստանին Ռուսաստանի միջոցով կարելի է պարտադրել ապօրինի պայմանագրեր, օրինակ՝ 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը դրա ապացույցն է, երբ Խորհրդային միությունն ու Թուրքիան պայմանավորվեցին երրորդ կողմին պարտադրել ապօրինի պայմաններ։

-Իսկ Հայաստանն այսօր այդ ռիսկից ազատվա՞ծ է։

Իհարկե, այսօր այդ ռիսկից ազատված ենք, որովհետև գոյություն ունի միջազգային հանրություն, գոյություն ունեն ԱՄՆ-ն, Ֆրանսիան, որոնք ո՛չ Թուրքիային, ո՛չ ՌԴ-ին այդպիսի իրավասություններ զիջել պատրաստ չեն։

-Բայց կյանքը ցույց տվեց, որ նրանց կարելի է շրջանցել պատերազմ սկսելիս և պատերազմի վերջում՝ հայտարարություն ընդունելիս։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց՝ ինքն է գրել հայտարարության տեքստը։ Այսինքն՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ներգրավված չէին պատերազմը սկսելու, դրա արդյունքի ձևավորման և հաստատման գործում։

Իրենք այնտեղ չկային, բայց և իրենք թույլ չտվեցին, որ ամրագրվի պատերազմով տեղի ունեցածը և չդառնա պայմանագիր։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողությունները կասեցրեցին այդ գործընթացը։ Պուտինը, իհարկե, գրել է եռակողմ հայտարարության տեքստը, բայց այդ տեքստն առ այսօր պայմանագիր չի դարձել, մնացել է հայտարարության տեքստ։ Այսօր Ալիևը դա նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա դե յուրե խաղաղության պայմանագիր, ինքը ասում է՝ դե յուրե չկա, բայց դե ֆակտո կա, և փորձում է այդպիսով իր հանրության ներսում բարձրացվող բողոքը ինչ-որ ձևով զսպել, որովհետև հաշվետվություն են ուզում Ալիևից, ասում են՝ այսքան մարդ զոհվեց, ի՞նչ ստացանք դիմացը։ Եվ Ալիևն ասում է՝ «դե ֆակտո պայմանագիր ունենք»։ Այդ դե ֆակտո պայմանագիրը հենվում է հանցավոր պայմանավորվածությունների վրա, ո՞ւմ պայմանավորվածությունների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ունի թաքցնելու ժողովրդից։ Ինքն ունի թաքցնելու ժողովրդից այն հանգամանքը, որ գերադասեց գնալ հանցավոր պայմանավորվածությունների ճանապարհով, ոչ թե միջազգային հարաբերություններում ընդունված օրինական ճանապարհով։

-Դա իրեն պատերազմի արդյունքը չէ՞ր ստիպել։

-Պատերազմը լեգիտիմ գործողություն չէ։ Մեր երկրում մտցրել են մարդկանց գլուխը, որ ադրբեջանցիները երբ ուզեն, կարող են պատերազմ անել, չէ՞։ Դա ընդամենը քարոզչություն է, որ արվել է՝ ինչի՞ համար, որ ահաբեկված լինեն հայ մարդիկ։ Տեսեք՝ ինչ հետաքրքիր ֆենոմեն է առաջացել․ շատերն ասում են՝ հարկավոր է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասում ես՝ ինչո՞ւ, պատասխանում են՝ որովհետև, հակառակ դեպքում, իրենք մեզ կոչնչացնեն։ Այսինքն՝ կա մի պետություն, որի հետ հարաբերվելու երկու ձև կա՝ կա՛մ ենթարկվել, կա՛մ քեզ կոչնչացնեն։ Մեր հանրության մոտ այսպիսին են տրամադրությունները։ Այդ բանաձևը ստեղծվել է՝ հանրության մոտ լեգիտիմացնելով Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու իրավունքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան