Արմեն Գևորգյանը դատի է տվել ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին և փաստաբան Մուշեղ Շուշանյանին ու շահել

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Ստեփանյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի։

Դատարանի որոշման մեջ ասվում է՝ Արմեն Անդրանիկի Գևորգյանի հայցն ընդդեմ Մուշեղ Սամվելի Շուշանյանի, Արուսյակ Թովմասի Ջուլհակյանի՝ վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու, հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում պահանջելու, անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրելու, հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցման պահանջների մասին, բավարարել մասնակիորեն: Դատարանը որոշել է պարտավորեցնել պատասխանող Մուշեղ Շուշանյանին մեկշաբաթյա ժամկետում հերքել նախկինում արված արտահայտությունը, թե «հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրավված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին»։

Իսկ պատասխանող Արուսյակ Ջուլհակյանին դատարանը պարտավորեցրել է հերքել 07.08.2019 թվականին արված արտահայությունը, երբ կոռուպցիոն հանցագործությունների մասին խոսելիս Ջուլհակյանն ասել է. «Դրանից մեկ տարի անց կառավարությունը փոխում է իր որոշումը, կառավարության գլուխն էլ Անդրանիկ Մարգարյանն էր, հիմա տեսեք, թե քանի ֆիգուր է մասնակցում այս ամեն ինչին: Այս ամեն ինչն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի կոորդինացիայի ներքո: Կարծում եմ՝ այստեղ բացահայտելու շատ բան չկա: Ամեն ինչ շատ պարզ է և հստակ է»:

Ընդհանուր առմամբ, դատարանը որոշել է երկու կողմերից որպես զրպարտության արդյունքում հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում գանձել 2․800․000 ՀՀ դրամ։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Լիլիթ Շաբոյան