Մենք մեզ զրկել ենք բռնապետություն ունենալու հնարավորությունից․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 19:21
Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
19.04.2024 | 19:10
Վարդանաշեն և հարակից գյուղերի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը
19.04.2024 | 19:00
ՀՀ-ն պետք է Ադրբեջանին ասի՝ այո, ադրբեջանական գյուղեր են, բայց պարտադիր քննարկելու ենք ողջ սահմանի հարցը․ Իրինա Ղուլինյան-Գերց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:52
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիները պարգևատրվել են «Լրատվամիջոցների ազատության համար մրցանակով»
19.04.2024 | 18:46
«Փորդ կթափեմ»․ քաղաքացին պնդում է՝ Բյուրեղավանի համայնքապետը իրեն առևանգել է, վերջինս զավեշտ է համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:30
A-politic Վարդան Ոսկանյանի հետ․ ԱՆՈՆՍ
19.04.2024 | 18:24
Այցը պատմական էր, օրակարգը՝ հագեցած․ ամփոփվել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա
19.04.2024 | 18:15
Կրեմլի՝ ՀՀ-ով զբաղվող պաշտոնյաները տապալել են իրենց աշխատանքը․ ՌԴ-ին ևս ծանր հետևանքներ է լինելու․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:09
Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր․ փոխնախարարը հանդիպել է ԱԶԲ պաշտոնյաների հետ
19.04.2024 | 18:03
Երևանը Բաքվին՝ 2,5 գյուղ, Բաքուն Երևանին՝ անվտանգային ռիսկերի նվազում, Ալիևը Պուտինի հետ հանդիպման է մեկնում․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 17:52
Եվրախորհրդարանը կքննարկի Ադրբեջանում բռնաճնշումների հարցը
19.04.2024 | 17:43
Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները
19.04.2024 | 17:31
Անկարայի ու ԵՄ-ի հարաբերությունները Կիպրոսի հետ կապելն անընդունելի է․ Թուրքիայի ԱԳՆ
19.04.2024 | 17:20
Ինչ տեսք ունի Ադրբեջանի հետ նախնական համաձայնեցված սահմանահատվածը․ վարչապետի աշխատակազմը քարտեզ է հրապարակել
19.04.2024 | 17:18
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է
Բոլորը

2001 թվականին Հայաստանի բանտերում եղել է 7428 մարդ, 2021 թվականին բանտերում կա 1967 մարդ: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Արդարության և արդարադատության սկզբունքը հետևյալն է՝ ավելի լավ է հանցագործը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Իրավաբան գործընկերներն ինձ ուղղում են՝ ասում են՝ ավելի լավ է տասը հանցագործ մնա ազատության մեջ, քան մի անմեղ մարդ հայտնվի բանտում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այսօր էլ բազմաթիվ հանցագործներ կան ազատության մեջ, բայց այսօր Հայաստանի բանտերում անմեղ մարդ չկա:

«Մենք մեր խոստումը կատարել ենք՝ հեղափոխությունից հետո վենդետաներ չենք իրականացնելու:

Այսօր, ասում են՝ բռնապետական իշխանություն է Հայաստանում հաստատված: Հայաստանում չի կարող բռնապետական իշխանություն լինել, որովհետև 2018 թվականին մենք մեզ զրկել ենք բռնապետություն լինելու հնարավորությունից:

Եթե ուզենայինք, 2018 թվականին հնարավորություն ունեինք տեսականորեն այնպիսի մի բռնապետություն ստեղծել, որ այդ թվում՝ այստեղից դուրս խոսողները, շնչելուց, արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին: Մենք չենք կարող ուրանալ մեր անցած ճանապարհը. մենք կռիվ ենք տվել բոլոր ձախողումների դեմ»,-ընդգծեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: