Մի կայացած ինստիտուտ կար՝ կոռուպցիան, քանդեցինք, պարզվեց՝ դա միակ հենարանն էր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
Բոլորը

Փորձը ցույց տվեց, որ անձնավորված սահմանադրական փոփոխությունները լավ բան չեն: Այս մասին ԱԺ հատուկ նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարմանը հասնելու վերաբերյալ հարցին:

«Այդ առաջարկը եղել է հենց 2018-ին, որ Սահմանադրությունը փոխենք, բայց ես ինքս այդ օրակարգին չեմ համաձայնել մի պարզ պատճառով, որովհետև հասկացել եմ, որ դա մեկնաբանվելու է որպես հերթական անձնավորված փոփոխություններ: Բայց մեր Սահմանադրությունը շատ լուրջ խնդիրներ ի հայտ բերեց, դա ակնհայտ է: Պատկերացրեք՝ երկրում պետական հեղաշրջման իրավիճակ է, և այդ իրավիճակը արմատախիլ անելը տևում է 15 օր:

Մենք պետք է Սահմանադրություն գրելիս անձի նկատի չունենանք, այլ ինստիտուտների: Մեր այսօրվա պրոբլեմներն ինչի՞ հետ են կապված, որ 30 տարի հետո պարզվեց, որ երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա, և դա մեր մեծագույն պրոբլեմն է: Դա է պատասխանը՝ ինչու այսպես եղավ, որովհետև երկրում մեկ կայացած ինստիտուտ կար, մենք եկանք, դա քանդուքարափ արեցինք, դա կոռուպցիան էր»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտանակատարի խոսքով՝ հիմա պատժի հնարավորություն է տրվում ժողովրդին, որ սկսած իրենցից՝ ում ինչ պատասխանատվության ուզում է՝ ենթարկի:

«Արձանագրում եմ, որ մենք իշխանության ենք եկել 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ, այսօր մենք ապացուցում ենք, որ սկզբունքներից չենք շեղվում, ժողովրդի իշխանությունը Հայաստանում պետք է մնա անսասան և անձեռնմխելի»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: