Ինչո՞ւ ԱՄՆ-ը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ ըստ Փաշինյանի՝ տեղի ունեցողը կապ ունի նաև ԼՂ հարցի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
Բոլորը

Կարևոր արձանագրում է, բայց, ի վերջո, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու ԱՄՆ նախագահը ճանաչեց հայոց ցեղասպանութունը։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այս փաստը տեղի ունենար 7 կամ 10 տարի առաջ, դուք առավոտից իրիկուն կլսեիք, թե ինչպես Հայաստանի ղեկավարության հմուտ քաղաքականության արդյունքում տեղի ունեցավ անհնարինը. մի բան, որի համար հայությունը պայքարում է տասնամյակներ։ Հիմա չկա տենց բան»,- նշեց Փաշինյանը:

Նա թվարկեց չորս գործոն, թե ինչո՞ւ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. «Երկարաժամկետ գործոնը, միանաշանակ, ԱՄՆ հայկական համայնքի ու Սփյուռքի հետևողական աշխատանքն է, միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքակնությունն է ու այս համատեքստում դիսոնանսը, որ առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև, կարճաժամկետ երկու գործոնները՝ 44-օրյա պատերազմն ու դրանում Թուրքիայի բացահայտ ու ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի ժողովրդավարական երկիր լինելն է», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա համոզմամբ՝ այս չորս գործոնն է, որ բերել է ԱՄՆ նախագահի կողմից այդ աննախադեպ ու պատմական որոշման կայացմանը։

«Կարծում եմ՝ տեղի ունեցողը կապ ունի նաև ԼՂ հարցի և նրա հետագա կարգավորման հետ։ Եթե ԱՄՆ նախագահի կողմից ճանաչման փաստին ավելացնենք այն մեկնաբանությունները, որ ՌԴ նախագահը տվեց պատերազմից հետո՝ խոսելով Ղարաբաղի հարցի ծագումնաբանության և Արցախի հայության անվտանգության մասին, եթե սրան գումարենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երկրորդ հայտարարությանը, կտեսնենք, որ այս բոլոր գործընաացները ունեն խորքային կապ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ չի մանրամասնի, թե այս մասով կառավարությունն ինչ կարծիք ունի։

Մանրամասները՝ տեսանյութում: