Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներին

Լուրեր

29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
28.03.2024 | 20:34
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ջանքերի համար:

Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հայտարար­վեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարվա հերոսների անունները:

Առաջին անգամ, հիմնադրումից ի վեր, «Ավրորա» մրցանակաբաշխությունն անցկացվեց առանց նրա կնքահայրերից մեկի՝ մեր ավագ ընկեր, «Ավրորա» նախա­ձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնա­ժո­ղովի անդամ Վարդան Գրեգորյանի, որ կյանքից հեռացավ օրեր առաջ:

Եվս մեկ անգամ մեծագույն ցավս արտահայտելով Վարդան Գրեգորյանի կորստյան առթիվ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ավրորա» նախա­ձեռ­նության բոլոր հիմնադիրներին՝ իրենց գործունեությամբ Հայոց ցեղա­սպա­նության ճանաչման պայքարին մասնակցելու համար: Այդ գործում անուրանալի է բոլորիս սիրելի Վարդան Գրեգորյանի ներդրումը:

Նա ականավոր մարդասեր էր, գիտնական, հետազոտող ու խորհրդատու ազգային ու միջազգային մակարդակներում, առանցքային դեր ուներ ինչպես հայապահպանության, այնպես էլ հայությանը ներկայացնելու, հայոց արդար դատի մասին բարձրաձայնելու, այն հանրայնացնելու գործում:

Վստահ եմ, որ դուք նույն եռանդով շարունակելու եք Վարդան Գրեգորյանի հետ սկսած գործը՝ ի հիշատակ թե՛ մեր մեծ հայրենակցի, թե՛ նրա ներդրած ավանդի, թե՛ նրա ծավալած պայքարի ու խորապես ազգային գործունեության և, անշուշտ, հանուն այն նպատակների, որոնք նա ավարտին չհասցրեց»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Վարդան Գրեգորյանը երբեք չէր թաքցնում իր մեծ սերն առ Հայրենիք: «Մենք պարտավոր ենք առնվազն ավելացնել այդ սերը՝ ձեռք ձեռքի աշխատելով հանուն Հայրենիքի, հանուն այն Հայրենիքի, որի մասին երազում էին նաև 106 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեր հայրենակիցները, հանուն այն Հայրենիքի, որի մասին այսօր մտածում են նաև նրանց սերունդները»,-ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: