Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 14:52
Ալիևը Ղրղզստանի նախագահի հետ շրջայց է կատարում Արցախում
25.04.2024 | 14:43
Եռակողմ պայմանավորվածությունների կողմերից և ոչ մեկն այն չեղյալ չի հայտարարել․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 14:35
Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը․ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս
25.04.2024 | 14:26
Երրորդ երկրի դրդմամբ զբաղված են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելով․ Սիմոնյանը՝ ընդդիմության մասին
25.04.2024 | 14:23
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.04.2024 | 14:15
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
25.04.2024 | 14:07
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Չերկասի և Դնեպրոպետրովսկի շրջաններին
25.04.2024 | 13:55
Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանը 7 ներկայացուցիչ կունենա կիսաեզրափակչում
25.04.2024 | 13:50
Հայկական որևիցե տարածք կամ թումբ հանձնվե՞լ է․ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է, սահման ենք ֆիքսել․ Ալեն Սիմոնյան
25.04.2024 | 13:47
Ալիևը՝ Արցախից ռուս խաղաղապաների վաղաժամ դուրսբերման որոշման մասին
25.04.2024 | 13:36
16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 13:28
Մենք պետք է գործենք հիմա Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
25.04.2024 | 13:25
Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել
25.04.2024 | 13:17
Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» ջրաղացը հրդեհի հետևանքով վնասվել է
25.04.2024 | 13:06
Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում շչակ է գործարկվելու
Բոլորը

ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի՝ որպես երրորդ երկրի մասնակցության հարցում կոնսեսուս չի եղել, գրում է 1lurer.am-ը։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը այս մասին ասել է Կազանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, լրագրողները հարց են ուղղել այն մասին, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի տվել իր համաձայնությունը:

«Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյոք կապված է եղել ռազմագերիների խնդրի հետ, Մհեր Գրիգորյանը հիշեցրել է, որ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին:

«Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»,-  ասել է Մհեր Գրիգորյանը: