8 ամսական Արինային հայրը լուսանկարներից է ժպտում․ հատուկջոկատային Դավիթ Խաչատրյանի հաղթած պատերազմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բնապահպանի մասնագիտությամբ և մագիստրոսի աստիճանով, կոչումով՝ ավագ լեյտենանտ, պաշտոնով՝ խմբի հրամանատար, հատուկջոկատային Դավիթ Հովնանի Խաչատրյան։ Գնաց պատերազմի հենց առաջին օրը՝ առաջին իսկ ժամերից։

Նախորդ օրն անհանգիստ էր՝ նորածին փոքրիկը կնոջ հետ հայրական տանն էին։ Որոշեց՝ գնալու է՝ փոքրիկին գրկի, չի սպասելու լուսանալուն։

Դավիթի ու Մարիի դուստրը ժամկետից 2 ամիս շուտ էր ծնվել՝ դժվարությամբ, որ, երևի, հասցներ հորը տեսնել։ 40 օրական դառնալուն պես հայրը մկրտել էր դստերը։ Մարին այդ օրվա լուսանկարներն է ցույց տալիս՝ պատերազմից մի քանի օր առաջ էր։ Ասում է՝ սեպտեմբերի 26-ին էլ Դավիթն անհանգիստ էր, լույսը նոր բացված՝ տագնապը հնչեց։

Հրաժեշտ տալու ու մոր օրհնությունը ստանալու համար նույնիսկ տուն չի մտել՝ ժամանակ չկար։ Մայրն ու հայրն իրենք են անհրաժեշտ իրերն ուղարկել զորամաս։

Սկզբում հյուսիսային ուղղությամբ են կռվել, հետո արդեն՝ Հադրութում։ Հենց այնտեղ էլ վիրավորում է ստացել։ Դեպքը հոկտեմբերի 9-ին է եղել։ Ամբողջ օրն ընտանիքը սպասել է լուրի, ընկերներն ասել են՝ քնած է։ Հաջորդ օրը կեսօրին վերջապես լուր են ստացել․ Դավիթն Երևանում է՝ հիվանդանոցում, վիրավորումը ծանր է։

Դավիթից հետո մնացել են հետմահու պարգևատրումն ու մեդալը՝ որպես սփոփանք։ Մնացել են նաև կիսատ թողած երազանքները։ Ամենամեծը՝ վերջապես տուն ունենալն էր։ Մարին չի հանձնվում, ուժ տվողն 8 ամսական Արինան է։ Իր ու Դավիթի կիսատ երազանքները հիմա միայնակ է ուսերին կրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան