ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել
ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: Այդ մասին Aysor.am-ին հայտնել են կառավարությունից։
«Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», – նշել են գործադիր մարմնից։
Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։