ԱՄՆ-ն Թուրքիային այլևս չի համարում ռազմավարական գործընկեր․ Haaretz-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Իսրայելական Haaretz պարբերականն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ այն դիտարկումով, որ Ամերիկան Թուրքիային այլևս չի համարում ռազմավարական դաշնակից։

Ըստ պարբերականի՝ ավելի քան մեկ տասնամյակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևողականորեն ԱՄՆ շահերն է խարխլում, և ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ նախագահ Բայդենն ասում է Անկարային՝բավական է։

Հոդվածագիր Սայմոն Ուոլդմանը գրում է, որ Ջո Բայդենը նորեկ չէ միջազգային հարաբերություններում։ 8 տարի նա Բարաք Օբամայի վարչակազմում եղել է փոխնախագահ, երկու անգամ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ ԱՄՆ 46-րդ նախագահը հստակ գիտեր՝ ինչ է անում, երբ անցյալ շաբաթ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

«Բայդենը գիտեր, որ «ցեղասպանություն» բառի օգտագործումը՝ նկարագրելու այն աղետը, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի հետ, վտանգում է հարաբերությունները Անկարայի հետ և այն կարող է բերել թուրքական կողմից ռազմական ու դիվանագիտական ոլորտներում համագործակցության հրաժարման։ Նախագահ Բայդենը գիտի, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, «սառը պատերազմում» նախկին պատվարը ընդդեմ Կոմունիստական էքսպանսիայի, ահաբեկչության դեմ պայքարում գործընկեր, պաշտպանական գիծ ընդդեմ թշնամական տարածաշրջանի»,- նշում է հոդվածագիրը։

Լրատվամիջոցը նաև ընդգծում է՝ Բայդենը, այնուամենայնիվ, պահեց իր նախընտրական խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը իր նախագահությունից երեք ամիս անց և ոչ ընտրական տարում։ Ըստ հեղինակի՝ սա նաև հաստատումն է նրա, որ Թուրքիան այլևս Վաշինգտոնի կողմից չի համարվում ռազմավարական գործընկեր։ Ավելին,վերջին 10-15 տարիների Անկարայի քաղաքականությունը խարխլում է ԱՄՆ-ի շահերը, օրինակ՝ մեկուսացնելու Իրանին  ու կանխելու միջուկային զենքի ձեռքբերումը։

«2010 թվականին Թուրքիան, օգտվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  ժամանակավոր անդամ լինելու իր կարգավիճակից, առաջարկեց իրանամետ բանաձև։ Հետո, երբ ԱՄՆ-ին հաջողեց ավելի կոշտ էմբարգո մտցնել, Թուրքիան օգնեց Իրանին շրջանցել բազմամիլիարդանոց նավթը ոսկու փոխարեն սխեմայով՝ օգտագործելով պետական Halk Bank-ը»,- ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ մինչ աշխարհը ցնցված էր ԻԼԻՊ-ից ու նրանց կողմից 2013թ․ Սիրիայի ու Իրաքի տարածքների գրավմամբ ու գործունեության սարսափելի պատկերներից և զեկույցներից, Թուրքիայի իշխանություններն աչք էին փակում զինյալների ու զենքի վրա, որոնք հատում էին Սիրիայի հետ իր սահմանը։

«Երբ Թուրքիան վերջապես միացավ ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիային և վերահսկողության տակ վերցրեց իր սահմանը, սա արեց դժկամորեն, ոչ թե կենտրոնանալով ԻԼԻՊ-ի պարտության, այլ Քրդական «Ժողովուրդների պաշտպանության միավորումից»  տարածքներ գրավելու վրա»,- ասվում է հոդվածում։

Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները 2018 թվականին հասան ամենացածր կետին, երբ Անկարան Գյուլենական շարժմանն անդամակցելու համար մեղադրեց ԱՄՆ քաղաքացի, քահանա Էնդրյու Բրոնսոնին։ 2015թ-ից սկսած էլ Թուրքիան ձգտում է սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի ու իր Արևմտյան դաշնակիցների վատ հարաբերություններին Մոսկվայի հետ։

«Այնուամենայնիվ, Թուրքիան ընդլայնեց կոմերցիոն կապերը Մոսկվայի հետ, շարունակեց «Թուրքական հոսք» գազամուղը, չնայած ԱՄՆ կողմից նախազգուշացումներին՝ գնեց ռուսական S-400 համակարգերը»,- գրում է լրատվամիջոցը։

Արդյունքում 2020թ․ դեկտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի ռազմական արդյունաբերության դեմ, հեռացրեց F-35 կործանիչների ծրագրից, որը Պենտագոնի կողմից հաստատվեց Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից օրեր առաջ։

Հեղինակը նաև հիշեցնում է 2017թ․ մայիսին Անկարայի անհարգալից պահվածքի մասին․ երբ նախագահ Էրդողանն այցելել էր ԱՄՆ, նրա թինապահները ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին։

«Զարմանալի չէ, որ ընտրություն կատարելով իր նախընտրական խոստման կամ իր վրա կրելու նախագահ Էրդողանի բարկությունը, որը տասնամյակ աշխատում է ամերիկյան շահերի դեմ, նախագահ Բայդենն ընտրեց առաջինը»,- գրում է հոդվածագիրը։

Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը հաշվարկել է, որ անկախ նրանից՝ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՝ ոչ, և չնայած Անկարայի փորձերին ավելի վերջ տալ իր մեկուսացմանը՝ Իսրայելի, Եգիպտոսի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ աշխատելով ավելի հաճելի տոնով, ամեն դեպքում՝ քիչ հավանական է, որ Անկարան հետագայում իրական աջակցություն կցուցաբերի ԱՄՆ-ի միջազգային շահերին։

Էմմա Չոբանյան