Միջին աշխատավարձը բարձրացել է․ որքան է այն կազմել մարտ ամսին

Լուրեր

11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
Բոլորը

Այս տարվա մարտին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 3%-ով։ Այս մասին տեղեկացնում է Պետական վիճակագրական կոմիտեն։

Պետական հատվածում մեկ տարվա կտրվածքով աճը կազմել է 4%, մասնավոր հատվածում՝ 2,6%:

Ըստ հրապարակված տվյալների՝ մարտին միջին անվանական աշծատավարձը կազմել է 198․131 դրամ, պետական հատվածում՝ 169․493 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 211․948 դրամ։

Նշենք, որ պետական վիճակագրական կոմիտեն մինչև այս ամեն ամիս, մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփ տվյալների հետ միասին, ներկայացնում էր նաև միջին անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ։ Այս ամիս, սակայն, այդ տվյալները բացակայում էին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020թ. ապրիլից ի վեր միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվետու ամսվա օպերատիվ ցուցանիշը՝ գնահատված ժամանակային շարքերի վերլուծության հիման վրա, նշանակալիորեն է տարբերվել դրա հրապարակումից հետո ՀՀ պետական եկամուտների կոմիտեից (ՀՀ ՊԵԿ-ից) ստացվող Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվառման տվյալների բազայի հիման վրա հաշվարկված ցուցանիշներից, դադարեցվում է հաշվետու ամսվա գնահատված ցուցանիշի հրապարակումը: Ըստ այդմ՝ ցուցանիշը կհաշվարկվի և կհրապարակվի բացառապես ՀՀ ՊԵԿ-ից»,- նշված է պետական վիճակագրական ծառայության ամփոփաթերթում։

Այսպիսով՝ Վիճակագրական ծառայությունն այլևս առանձին հաշվարկ չի կատարի ու կհրապարակի ՊԵԿ-ից ստացված տվյալները։

Անժելա Պողոսյան