Արտակարգ դրության ժամանակ շատ էին բացարձակ սահմանափակումները, որոնք պետությունը չէր կարողանում ապահովել․ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 19:00
Անվճար խորհրդատվություն և հետազոտություններ․ զրույց՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվող առողջապահական EXPO-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:51
Երևանում կստեղծվի Սոցիալական ծառայությունների կենտրոն․ ի՞նչ ծառայություններ կտրամադրի նոր ՀՈԱԿ-ը
16.11.2026 | 18:41
Իտալիայի Մ-20 հավաքականի ֆուտբոլիստի անկրկնելի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:35
Վարդևանյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների հարցը
16.11.2026 | 18:28
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը
16.11.2026 | 18:22
ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց
16.11.2026 | 18:18
1,9 մլն դրամի կրթական ծրագիր, 420 հազար դրամանոց հուշանվեր․ պաշտոնյաների հայտարարագրած նվերները
16.11.2026 | 18:10
Դատախազությունը՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին // Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 17:54
BMW-ի գինը 0 դրամ է նշել․ Զարուհի Փոստանջյանի ամուսինը տուգանվել է 200 հազար դրամով
16.11.2026 | 17:45
Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

2020-ին ՄԻՊ գրասենյակի աշխատանքների ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է: Այս մասին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ:

Թաթոյանը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում, հատկապես մարտից սկսած, շոկային վիճակ էր մարդու իրավունքների համակարգի համար, ընդհանրապես երկրի հանրային առողջության համար՝ կորոնավիրուսով պայմանավորված: «Այդ ժամանակ մենք բախվեցինք մի շարք մարտահրավերների: Գլխավորներից էր այն, որ սահմանափակումները շատ հաճախ էին փոխվում, և իրազեկման լուրջ պակաս կար»,- ասաց Թաթոյանն ու վստահեցրեց, որ ՄԻՊ-ն այդ ժամանակ 24-ժամյա սկզբուքնով աշխատել է՝ օգնելու իրազեկումների հարցում:

Նա նշեց մի քանի հիմնական խնդիրներ՝ կորոնավիրուսով պայմանավորված, որոնք արձանգրել են: «Նախ գլխավոր խնդիրներերից էին աշխատողների իրավունքների հարցերը: Խոսքը աշխատավարձերի վճարման խնդիրների մասին է»,- ասաց Թաթոյանն ու նշեց, որ հաճախ մարդիկ զրկվել են աշխատավարձից, եղել են նաև դեպքեր, երբ մարդկանց հարկադրել են գնալ վճարվող կամ չվճարվող արձակուրդ:

Թաթոյանը նաև ընդգծեց, որ արտակարգ դրության և ռազմական դրության ժամանակ շատ էին բացարձակ սահմանափակումները, որոնք պետությունը չէր կարողանում ապահովել, և օրեքի նորմի խտրական վերաբերմունք էր կիրառվում:

Մանրամասները՝ տեսանյութում: