Եվրախորհրդարանն ընդունած բանաձևով կոչ է անում կասեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը՝ «ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժման» դեպքում

Լուրեր

28.03.2024 | 18:24
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
28.03.2024 | 18:16
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
28.03.2024 | 18:09
Թուրքիան պատրաստվում է մեծացնել պայթուցիկների արտադրությունը՝ Ուկրաինային արկեր մատակարարելու համար․ Bloomberg
28.03.2024 | 18:00
Մարությանը կուսակցություն է հիմնում, Սարգսյանը՝ ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում մնալու վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 17:51
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
28.03.2024 | 17:42
Ուկրաինայում պատերազմը 537 երեխայի կյանք է խլել
28.03.2024 | 17:33
Լատվիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
28.03.2024 | 17:22
Ֆրանսիայում «Նելսոն» փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը
28.03.2024 | 17:10
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի
28.03.2024 | 17:00
Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել է, որ Պուտինի հետ իր մտերմությունը կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
28.03.2024 | 16:48
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն․ ՀՔԱՎ
28.03.2024 | 16:37
Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս»-ում հրդեհաշիջման համակարգը նորմալ է աշխատել, հրդեհային ելքերը բաց են եղել. ադրբեջանցի սեփականատիրոջ որդի
28.03.2024 | 16:26
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
28.03.2024 | 16:24
ՀՀ կառավարությունը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն առաքեց Գազա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.03.2024 | 16:18
Գերմանիայում 5 մարդ մեղադրվում է հակառուսական պատժամիջոցները խախտելու մեջ․ նրանք օգնել են Siemens-ի տուրբիններ մատակարարել Ղրիմ
Բոլորը

Եվրախորհրդարանը (ԵԽ) որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2» նախագծի, «Ռոսատոմ»-ի, «ռուս օլիգարխների» դեմ, ինչպես նաև անջատել Ռուսաստանի Դաշնությունը SWIFT միջազգային վճարային համակարգից՝ «Ուկրաինա ներխուժելու» դեպքում, գրում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին նշված է բանաձևի տեքստում, որի հաստատման համար եվրախորհրդարանականները քվեարկել են հինգշաբթի  Բրյուսելում կայացած նստաշրջանում: Բանաձևին կողմ է քվեարկել ներկա 682 պատգամավորներից 562-ը, դեմ՝ 67-ը:

«Եթե ռազմական ուժերի տեղակայումն Ուկրաինայի հետ սահմանին վերածվի ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժման, այս պայմաններում նավթի և գազի ներկրումը Ռուսաստանից պետք է անհապաղ դադարեցվի, Ռուսաստանը պետք է բացառվի SWIFT վճարային համակարգից, ռուս օլիգարխների բոլոր ակտիվները պետք է սառեցվեն, իսկ նրանց վիզաները ԵՄ՝ չեղարկվեն»,- ասված է բանաձևում:

Եվրախորհրդարանը պահանջում է, որ Եվրամիությունը կրճատի իր կախվածությունը Ռուսաստանից էներգետիկայի ոլորտում և ԵՄ անդամ երկրներին կոչ է անում կասեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագծի կառուցումը:

Եվրախորհրդարանի այս բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում և պարտադիր չէ ԵՄ ինստիտուտների կողմից կիրառման համար: