Քաղաքական հետապնդում է, բայց սա չի կասեցնելու մեր պայքարը․ Արծվիկ Մինասյանը՝ հարցաքննության կանչվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

ՀՅԴ-ական գործիչներ Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը և Գերասիմ Վարդանյանը Երևան քաղաքի քննչական վարչությունում հարցաքննվելու են կասկածյալի կարգավիճակով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողներին ասաց Արծվիկ Մինասյանը։

«Սա այն գործի շրջանակներում է, երբ դատախազը և դատախազության պատասխանատուները ցուցաբերեցին բացահայտ անհարգալից վերաբերմունք մեր քաղաքացիների պահանջների նկատմամբ։ Այն դեպքում երբ «Հեղափոխության պահապանների» մի քանի անդամներ հավաքվում են դատախազության մոտ, դատախազը պատիվ էր անում, իջնում ու բացատրություն էր տալիս։ Այս դեպքում երբ խոսքը գնում է հերոսական սյունեցի ժողովուրդների իրավունքների ոտնահարման, բռնի բերման ենթարկելու ապօրինություններով մարդկանց ազատությունից զրկելու գործընթացներին, երբ հազարավոր քաղաքացիներ պահանջում էին՝ իջնել ներքև և բացատրություն տալ, նրանք ոչ միայն անտարբերության մատնեցին, հետո նրանց անտարբերության պատճառով տեղի ունեցավ այն քաղաքացիական անհնազանդությունը, որն արժանացավ ոստիկանության բիրտ ու ապօրինի գործողություններին։

Այս գործընթացի մեջ հիմա մեզ ներգրավվելը նշանակում է, որ կազմակերպված ձևով քաղաքական հետապնդումը շարունակվում է»,-նշեց Մինասյանը:

«Քաղաքական հետապնդում է, բայց սա չի կասեցնելու մեր պայքարը․Արծվիկ Մինասյանն այս գործընթացը համարեց որպես քաղաքական հետապնդում»,- ընդգծեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: