ՀՀ-ում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունն ու վաճառքը. Կառավարությունը հավանություն տվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 15:26
«Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի
29.03.2024 | 15:16
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային. հաղորդվում է 33 մարդկային կորստի մասին
29.03.2024 | 15:07
Սոլովյովի հաղորդումը ՀՀ-ում արգելափակվում է, հայ գործիչը՝ Պաղեստինի ԱԳ նախարար․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 14:57
Եթե սահմանը հստակեցված չէ, ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չէ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:52
ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր
29.03.2024 | 14:44
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Թուրքիայում է․ հանդիպումներ են անցկացվել ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ
29.03.2024 | 14:34
Ապստամբություն է եղել․ Արա Պապյանը հորդորեց ոստիկանության մոտ տեղի ունեցածը ահաբեկչություն չորակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը:

Փոխվարչապետը հիշեցրեց՝ դեռ տարեսկզբին Կառավարությունն ընդունել էր տնտեսական արձագանքման ծրագիրը, որով նախատեսվում էր մի շարք տնտեսական ծրագրերի իրագործում, այդ թվում՝ գյուղատնտեսական նոր, ավելացված արժեք ձևավորող՝ ընտրված մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ձևավորում, որի շրջանակում առաջարկվում է ապահովել արդյունաբերական կանեփի մշակության գործընթացը:

«Այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և բազմազան ապրանքներում՝ օրինակ՝ տեքստիլը, կահույքի արտադրությունը, ավտոմոբիլային արտադրությունը, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: ԵՄ տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում դեռևս 70-ական թվականներից: Ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրում: Ընդ որում՝ 1 հա տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ միջինը 75-210 լիտր CBD յուղ, 6 տոննա ծղոտ, որը կարող է վերածվել մոտ 1.5 տոննա մանրաթելի»,- նշեց Ավինյանը՝ հիշեցնելով, որ արդյունաբերական կանեփի մշակությունը թույլատրված է նաև ՌԴ-ում, ԱՄՆ մի շարք նահանգներում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում և այլ երկրներում:

Առաջարկվող կարգավորումներով Հայաստանում արտադրական կանեփի հետ կապված գործունեությունն է թույլատրվում, մասնավորապես՝ արտադրությունը, վերամշակումն ու մշակությունը, թույլատրվելու է ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

Նախատեսվում են լիցենզավորման առանձնահատկություններ: Հստակ սահմանավում է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ: Սահմանվում է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավական կարգավորումներ: Ոլորտը բավականին բարդացված է լինելու՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ լիցենզիաները տրվելու են 10 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ:

Փոխվարչապետը նշեց, որ արդյունաբերական կանեփը չի ունենում հոգեմետ ազդեցություն և չի կարող օգտագործվել որպես թմրամիջոց: Նրա խոսքով՝ գործընթացում ենթադրվում է ոստիկանության հսկողությունը: Բավականին բարձր պետական տուրքի դրույքաչափեր են նախատեսվում գործունեության համար, քանի որ վերահսկողության վրա պետությունն էական գումարներ է ծախսելու: Արդյունաբերական կանեփի մշակությունը թույլատրվելու է միայն փակ տարածքներում՝ ռիսկն էականորեն նվազեցնելու համար:

Կառավարությունը հավանություն տվեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Մանրամասները՝ տեսանյութում: