ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիների ու կալանավորված անձանց վերադարձի գործընթացը

Լուրեր

24.04.2024 | 09:01
Փաշինյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդ. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Բոլորը

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը, ինչպես նաև հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց վերադարձնելու գործընթացը: ԵՄ կողմից տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որը հարջորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի համաձայնությանը, ինչպես նաև այն դրական արդյունքները, որոնք առնչվում են մարդկանց աճյունների վերադարձին և մարդասիրական աջակցության տրամադրմանը բնակչության այն հատվածին, որոնք խիստ տուժել են հակամարտության հետևանքով:

Այդուհանդերձ, Եվրամիությունը կրկին հայտարարում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահության կառուցման և կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար: Սա նշանակում է, որ պետք է զերծ մնալ թշնամական ու վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց՝ անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը, ինչպես նաև համագործակցել այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»:

ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների հետ՝ հայտարարելով, որ «Դատարանի նախադեպային իրավունքով հստակորեն նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետևել միջանկյալ միջոցներին, ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել պակասող այն տեղեկատվությունը, որը պահանջել է Դատարանը»: