Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ․ խայտառակ ցածր ցուցանիշ է․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հորդորեց Կառավարության անդամներին՝ մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել:
Փաշինյանը նշեց, որ այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը, ըստ նրա, խայտառակ ցածր ցուցանիշ է:
«Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով: Այնպես որ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: