Գերիների վերադարձ, Արցախի բանակցությունների վերսկսում. Փաշինյանի ճանապարհային քարտեզի չկատարած խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի առանցքային գրեթե ոչ մի խոստում իրականություն չի դարձել: Պատերազմում պարտությունից հետո Փաշինյանը, հասարակության դժգոհության ալիքը մեղմելու համար, եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց 10 օր անց ներկայացրեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որով կառավարությունը պետք է երկիրը դուրս բերեր աղետալի վիճակից: Փաշինյանը ճանապարհային քարտեզում առկա կետերը կյանքի կոչելու համար վեցամսյա ժամկետ էր խնդրել:

Գործողությունների պլանի առաջին և վեցերորդ կետերն առնչվում էին Արցախի բանակցային գործընթացի վերականգնմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով և գերեվարված անձանց շուտափույթ վերադարձին, անհետ կորածների ճակատագրի շուտափույթ պարզաբանմանը: Փաշինյանի նշած վեցամսյա ժամկետը մոտենում է ավարտին, սակայն այս երկու առանցքային խոստումները չեն կատարվել: Մինչ օրս գերությունից վերադարձել է 69 պատանդ: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ասում է՝ ակնհայտ էր, որ պարտված իշխանության մոտ ոչինչ չէր ստացվելու:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, մինչդեռ, տրված և չկատարված խոստումներում Փաշինյանի մեղքի բաժինը մասամբ է տեսնում: Ասում է՝ Հայաստանն ուզում է գերիներին վերադարձնել, բայց Ալիևը նույնիսկ Պուտինին մերժեց: Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ Հայաստանն այդքան էլ ուժեղ չէ, որ կարողանա միայնակ գերիների խնդիր լուծել կամ Արցախյան հարցը կրկին վերադարձնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ:

Թևան Պողոսյանն էլ ընդգծում է՝ եթե Փաշինյանի ճանապարհային քարտեզի առաջին կետով Արցախի խնդրի կարգավորումը բանակցային սեղանի շուրջ բերելն է կարևորվել, ապա Հայաստանի խորհրդարանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը:

Ասել, որ Փաշինյանը տված խոստումները չի կատարել, Ստեփան Գրիգորյանը միանշանակ չի համարում: Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը, խոստման համաձայն, հրաժարական ներկայացրեց, և առաջիկայում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ:

Փաշինյանը ճանապարհային քարտեզում նշել էր, որ 2021 թվականի հունիսին հանդես է գալու կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ։ «Ինչի արդյունքներով, հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով, որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- ասել էր նա: Սակայն ուշագրավ է, որ Փաշինյանը չսպասեց իր իսկ կողմից սահմանված վերջնաժամկետին և երեք ամիս շուտ հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին: Թևան Պողոսյանն ասում է՝ սա վկայում է ճանապարհային քարտեզի տապալման մասին:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ արձանագրում է՝ պաշտոնական Երևանն Արցախյան խնդրի կարգավորման հարցը բանակցային սեղանի օրակարգ դարձնելու համար աշխատանքներ է իրականացնում, որոնք կարող են տեսանելի չլինել: Նա կարևոր է համարում այս թեմայով Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը:

Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահորեն հայտարարում է՝ վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի գրեթե բոլոր կետերը կյանքի են կոչվել: Նրան, սակայն, հիշեցրինք, որ Արցախի հարցը չի վերադարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ: Այստեղ Աղազարյանը խոսեց իրենց իշխանության անկարողության մասին: Գերիներին ամբողջությամբ հետ չվերադարձնելու հետ կապված էլ Հովիկ Աղազարյանը նախանձելի լավատես է։ Ասում է՝ դեռ մեկ ամիս կա, գուցե՝ ստացվի:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, անվտանգային խնդիրներից զատ, բարձրաձայնում է տնտեսական խնդիրների մասին: Հիշեցնենք՝ Փաշինյանը ճանապարհային քարտեզում նշել էր նաև տնտեսական ակտիվության վերականգնման մասին: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է գնաճի առկայության և ներդրումների բացակայության մասին: Ի պատասխան՝ նշեցինք, որ կառավարության նախորդ նիստից հետո էկոնոմիկայի նախարարն ուսապարկից հանեց և ուղիղ եթերում ցուցադրեց մի քանի հարյուր միլիոնանոց ներդրումների ծրագիր:

Մելքումյանին հիշեցրինք, որ ընդդիմադիր ուժերը, որոնց թվում էր ԲՀԿ-ն, հետպատերազմական շրջանում շուրջօրյա բողոքի ակցիաներ էին կազմակերպում, երկրում անկայուն իրավիճակ էր, և հետաքրքրվեցինք՝ այդ ցույցերով արդյո՞ք չեն խոչընդոտել կառավարության աշխատանքը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մյուս խոստումներին՝ նշենք, որ կառավարությունն իրականացրել է որոշակի սոցիալական ծրագրեր․ պատերազմի մասնակցիներին, նրանց հարազատներին և տեղահանվածներին հատկացվում է միանվագ և վեցամսյա դրամական աջակցություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան