ՀՀ-ում արդեն 2000-ից ավելի քաղաքացի է պատվաստվել․ քովիդի նոր դեպքերը նվազել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն արդեն գերազանցել են 214 հազարը, մահերի թիվը՝ 5 հազարը։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 26-ի դրությամբ՝ երկրում շուրջ 2․200 քաղաքացի է պատվաստվել քովիդի դեմ։

Վալերիկ Խաչատրյանը մինչ օրս չի վարակվել կորոնավիրուսով․ պարտաճանաչ կերպով դիմակ է կրում, օրերս էլ պատվաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca-ով է պատվաստվել։ Մեծ աղմուկ բարձրացրած պատվաստանյութը Հայաստանում ստանում են 55-ից բարձր տարիքի քաղաքացիները։ Որոշումն Առողջապահության նախարարությանն է։

«Առաջին վակցինան (խմբ․ – դեղաչափը) ստանալուց հետո մի քանի ժամով տրամադրությունս ընկավ։ Տաքություն, իհարկե, չունեի, բայց թույլ էի զգում։ Երկրորդից հետո բացարձակ ոչ մի բան չեմ զգացել»,- նշում է Վալերիկը։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակից զգուշացնում են՝ ոչ բոլորը կարող են պատվաստվել։ Դրանց թվում են, օրինակ, մարդիկ, որոնք ունեն իմունային համակարգը թուլացնող առողջական խնդիրներ, ինչպես՝ քաղցկեղ, ՄԻԱՎ կամ սուր ալերգիա պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ։

Իսկ ինչպե՞ս է կազմակերպվում պատվաստման գործընթացը։

«Քաղաքացին գալիս է պատվաստման, սկզբում մոտենում է թերապևտին, որտեղ անցնում է առաջնային բուժզննումը․ դիտվում է բկանցքը, լսում են թոքերը։ Հակացուցում չլինելու դեպքում՝ թերապևտը որոշում է նշանակել պատվաստում։ Պատվաստում նշանակված քաղաքացուն ուղեկցում են պատվաստման սենյակ»,- նշում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայի բժիշկ Հասմիկ Մելիքսեթյանը։

Պատվաստումից հետո քաղաքացիներին հորդորում են 30 րոպե բժիշկների հսկողության տակ մնալ, ապա տրամադրում են պատվաստումային քարտ, որտեղ լրացվում են անձի տվյալները, պատվաստման ամսաթիվը և զգուշացում այն երևույթների մասին, որոնք կարող են հաջորդել պատվաստմանը։ Դրանք են՝ ընդհանուր թուլությունը, գրիպանման կարճատև երևույթները, ջերմությունը, մկանացավը, հոդացավն ու ներարկման տեղում ցավը, այտուցն ու կարմրությունը։

Հիշեցնենք՝ Հայաստանում քովիդի դեմ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անվճար ու կամավորության սկզբունքով։ Հանրապետությունում այժմ կիրառվում են AstraZeneca և ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութերը։ Վերջինի նոր՝ 14 հազար մարդու համար նախատեսված խմբաքանակը երեկ է Հայաստան հասել։

Առողջապահության նախարարությունից Factor.am-ին հայտնեցին, որ առաջիկայում Հայաստանը նաև ամերիկյան ու չինական պատվաստանյութեր կստանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան