Օկուպացված տարածքներում շուրջ 2000 հուշարձան է վտանգված. ԱՀ ԿԳՄ նախարար

Լուրեր

11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
Բոլորը

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, նենգափոխման, կեղծարարության ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարվում: Այս մասին այսօր «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովից առաջ կայացած ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նրա խոսքով՝ այս պահին թշնամու կողմից օկուպացված տարածքներում պատմամշակութային շուրջ 2000 հուշարձանի ճակատագիր է վտանգնված: «13 վանական համալիրի, 122 եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի և 400 մատուռի մասին է խոսքը: Ինչպես նաև 127 դպրոցական գրադարան՝ 617 հազար գրքով, և 3 շրջանային գրադարան՝ 38 398 հազար գրքային ֆոնդով, նաև 10 պետական և 2 մասնավոր թանգարան է մնացել օկուպացված տարածքներում, որոնց ֆոնդում պահպանվում էր  20 հազար 345 ցուցանմուշ»,- նշեց նախարարը:

«Կարծում եմ՝ մենք ունենք լավ գիտական, պատմական նյութ, ուղղակի պետք է ճիշտ, գրագետ քարոզվի, բոլոր տեղեկատվական հարթակները օգտագործվեն, որպեսզի կարողանանք  փրկել  վտանգից: Դեկտեմբերի 21-ին նախատեսված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի  խմբի այցը Արցախ մոնիտորինգի համար, բայց Ադրբեջանը խաթարել է»,- ասաց նախարարը:

Լ. Ղարախանյանի խոսքով, տեղի է ունենում էթնոցիդ . մեր ինքնությանը ուժեղ հարված է հասցվում: «Այսօր սկսվել է երկրորդ եղեռնը: Տարբեր ճանապարհներով՝ և՛խաղաղապահների միջոցով, և՛ ԱԳ խողովակներով, և՛ միջազգային կառույցների միջոցով փորձում ենք հասնել արդյունքի, բայց դեռևս չկան սաստող, միջազգային կառույցների կողմից կոնկրետ քայլեր, առարկայական, շոշափելի արդյունք մեր հուշարձանները պահպանելու, պաշտպանելու համար չկա»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: