Օձի սևն էլ սատկի, սպիտակն էլ. երկուսն էլ պետք է հեռանան՝ օրենք գրողն էլ, չարաշահողն էլ. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ վարչապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատարի հարցի առնչությամբ պրակտիկան ձևավորվել է դեռ 3 տարի առաջ, և այսօր դրանից բողոքում են նրանք, ովքեր 3 տարի առաջ չեն վիճարկել այդ հարցը: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության անդամների ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ԼՀԿ-ն ինչ է կարծում հնչող տեսակետների մասին, թե հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել որպես վարչապետի պաշտոնակատար:

«Պրակտիկա կա ձևավորված: 2018-ին խորհրդարանը արձակելու գործընթացը եղել է հենց այսպես: Վարչապետը տվել է հրաժարական, երկու անգամ չի ընտրվել, ու խորհրդարանն արձակվել է, ժամանակավոր պաշտոնակատարը եղել է գործող վարչապետը: Այսինքն՝ ձևավորվել է որոշակի պրակտիկա, և օրենքն այդ ձևով է մեկնաբանվել այն ժամանակ: Եվ ես չեմ հիշում, որ ընտրություններին մասնակցած որևէ ուժ վիճարկեր այդ պրակտիկան: Ըստ այդ պրակտիկայի՝ նույն բանը հիմա է արվում: Դա այն օրակարգը չէ, որ դրանով զբաղվենք»,-ասաց Մարուքյանը:

ԼՀԿ-ի համար, ըստ էության, ոչինչ չի փոխվի, եթե ժամանակավոր պաշտոնակատար լինի Նիկոլ Փաշինյանը կամ Տիգրան Ավինյանը: «Պրակտիկան եղել է այդ ձևով: Հիմա այդ պրակտիկան 3 տարի առաջ չվիճարկած մարդիկ այսօր այդ պրակտիկան ուզում են վիճարկեն: Թող վիճարկեն»,-ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը նկատեց, որ այդ օրենք գրողներն այսօր բողոքում են, որ իրենք գրել են օրենքներ, որոնցով այսօրվա իշխանությունն ինչ ուզում, անում է: «Այդ օրենքներն իրենք գրել էին, որ իրենք ինչ ուզեին, անեին: Թող իրենք իրենց օրենքները տանեն, ՍԴ-ում վիճարկեն: Այս իշխանությունն էլ այդ օրենքները չփոխեց 3 տարի: Դրա համար էլ ասում ենք, որ երկուսն էլ պետք է հեռանան՝ օրենքը գորղներն էլ, այդ օրենքը չարաշահողներն էլ, օձի սևն էլ սատկի, սպիտակն էլ»,- նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: