Նախարարի հաշվարկները սխալ դուրս եկան․ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,8%-ով՝ 7,5%-ի փոխարեն

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտից Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, ինչի հետևանքով երկրում սահմանվեցին տնտեսական գործունեության սահմանափակումներ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդող տարվա՝ 2019 թվականի մարտի համեմատ՝ նվազեց 4,9%-ով։

Այսպիսով՝ այս տարվա մարտին, նախորդ ճգնաժամային տարվա մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի 4,9% նվազման ֆոնին, աճ է գրանցել 3,8%-ով, նախորդ ամսվա՝ փետրվարի համեմատ՝ ՏԱՑ-ն աճել է 9,6%-ով, իսկ 2021-ի հունվար-մարտին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2 տոկոսով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, խոսելով այս տարվա մարտ ամսի ցուցանիշների մասին, նշել էր, որ իր հաշվարկներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7-7,5%:

Նախարարը նշել էր, որ Հայաստանի տնտեսությունը պատերազմից հետո կտրուկ վերականգնվում է։

«Ներդրողները շատ են ու տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ, այս պահին էլ մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ծրագիր կա, որը Գյումրիի «Կումայրի» կենտրոնին է վերաբերում»,- հավելել է նա։

Անժելա Պողոսյան