Գեղարքունիքի մարզում 5-ամյա աղջնակը Վարդենիսի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ ապրլի 26-ին, ժամը 05։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 04։50-ի սահաններում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5-ամյա երեխայի, ով ճանապարհին մահացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 5-ամյա Արմինե Գ-ն էր, ում մոտ բժիշկներն արձանագրել են կենսաբանական մահ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ունեցել է շնչառական խնդիրներ և ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և  հարազատները իրենց ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց ու ճանապարհին նկատել են իրենց ընդառաջ եկած Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային ու երեխային տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան, սակայն երեխան արդեն մահացած է եղել։

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։