Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա. Ժաննա Ալեքսանյան

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

«Ոհմակային բռնության գործադրում հանրապետականի ավագանու անդամների կողմից «Երկիր Ծիրանիի» կին անդամի նկատմամբ»,- այսպես բնորոշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավուքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը այսօր Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը՝ նկատելով՝ ով ինչպես կարողանում էր, ծեծում էր «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին:

Ըստ իրավապաշտպանի՝ Տարոն Մարգարյանին պաշտպանելու նպատակով ապտակեցին, քաշքշեցին Մարինա Խաչատրյանին, և դա քծնանքի դրսևորում է: «Ինչի՞ համար է դա արվում, որ Տարոն Մարգարյանն իրեն լավ զգա՞: Քծնանքը վեր են դասում ամեն ինչից, ուստի կարող էին ոտնատակ տալ այդ կնոջը: Ես նայում էի ու մտածում՝ կարող են ավելի դաժան քայլերի անցնել»,- ասաց իրավապաշտպանը:

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ «Երկիր Ծիրանին» ստիպված էր գնալ այդ քայլին՝ ցույց տալու համար, թե ինչ են շնչում քաղաքացիները: «Թող մի քիչ էլ իրենք այդ վատ հոտը զգային, ոչինչ իրենց չէր պատահի, այդ մարդիկ ամիսներով իրենց վատ էին զգում, իսկ բանկաների շուռ գալը հանրապետականի բռնության արդյունքն էր»,- նշեց իրավապաշտպանը՝ արձանագրելով, որ այդ ամենն իրականում անպատժելիության հետևանք է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյանե