Արցախի ոստիկանությունը՝ Ստեփանակերտում տների ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Լուրեր

17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ապրիլի 21-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան 13 բն. 46 հասցեից Խ.Մ.-ն (ծնված 1984թ.) ոստիկանություն է դիմել, որ ապրիլի 20-ին ժամը 15:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում ինքնաձիգով կրակ է արձակվել իր տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասել է տան թիթեղապատ տանիքը, հատակը և առաստաղը. հաղորդում են ԱՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության համակարգի հետաքննության բաժանմունքի հետաքննիչը:

Պարզվել է, որ նշված բնակարանի ուղղությամբ կրակել են 7.62 տրամաչափի զինատեսակից (գնդացիր կամ AK-47):

Կրակելու պահին տանը եղել է Խ.Մ.-ն իր 2 անչափահաս տղաների հետ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Այս պահին ԱՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում գործի հետագա ընթացքը որոշելու համար:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Նշենք, որ սոցիալական ցանցերում շրջանառվող Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն գյուղերի, ինչպես նաև Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ևս նախարարությունը նյութեր ու փաստեր է հավաքում՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար: