Ռեյտինգայինի հարցով ՀՅԴ-ն կխոսի Սերժ Սարգսյանի հետ

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

«Ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելով Հանրապետականը կստորագրի իր մահապատիժը»,- ասում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը․ «Ուստի ես հասկանում եմ էն մաքառումը կյանքի գնով, որով իրենք կառչել են ռեյտինգային ընտրակարգը պահպանելուն»։

Չնայած դրան, «Ծառուկյան» խմբակցությունն ուզում է Ընտրական օրենսգրքից հանել ռեյտինգային ընտրակարգը։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանը խմբակցության նախաձեռնությունը համարում է անիմաստ գործ՝ Հանրապետականը դեմ կքվեարկի, թեման կփակի։

«Եթե Դաշնակցությունը սպասում է, որ իրենք կկարողանան համոզել Հանրապետական կուսակցությանը, որպեսզի Հանրապետական կուսակցությունը կամավոր գնա ինքնաոչնչացման, ես կարծում եմ, Դաշնակցություն կուսակցությունը պետք է սպասի ևս 125 տարի»,- նկատում է տիկին Զոհրաբյանը։

«Այդքան սպասելու կարիք չկա»,- շոյված հակադարձում է դաշնակցական Արմեն Ռուստամյանը․ «Շատ ուրախ ենք, որ իրենք գիտեն, որ Դաշնակցությունը համառորեն կարող է 125 տարի իր ծրագրերից և նպատակներից չհրաժարվել»։

Պարոն Ռուստամյանը վստահեցնում է, որ ռեյտինգային ընտրակարգը փոխելու իրենց մարտավարությունն ավելի լավն է, իրենք բանակցելու են ու փոխեն, ոչ թե օրենսդրական նախաձեռնության տեսքով մտնեն խորհրդարան ու Հանրապետականի քվեով մերժվեն։ Ավելին, այս թեմայով Դաշնակցությունը կխոսի նաև Սերժ Սարգսյանի հետ։

 

Մհեր Արշակյան