Կարևոր է, որ ԵԽԽՎ-ում եվրոպացիներն են խոսում հայ գերիների մասին, բայց ակնկալիքներում զգույշ լինենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
Բոլորը

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկման մասին Factor TV-ի եթերում զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանի հետ

–ԵԽԽՎ-ում գերիների հարցով քննարկմանը ի՞նչ նախնական գնահատական կտաք։

-Մեր ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ քննարկումը շատ կարևոր է ԵԽԽՎ-ում, և մենք կարողացանք այն օրակարգային հարց սարքել։ Բոլոր պատվիրակությունները, բոլոր հիմնական քաղաքական խմբերն աջակցում էին այն բաց հարցին, որ հայ ռազմագերիները և այլ պահվող անձինք պետք է օր առաջ վերադարձվեն Հայաստան։

–Եվրոպացի պատգամավորները նույնպես միացել էին։ Այնպես չէ, որ միայն հայ պատգամավորներն էին խոսում այդ մասին։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս քննարկումից։

-Ակնկալիքների մասով մենք պետք է բավականին զգուշավոր լինենք, և շատ կարևոր է, իհարկե, որ հենց եվրոպացի պատգամավորներն են այս հարցերի շուրջ խոսում։ Սա ի՞նչ է նշանակում․ այն միջազգային ճնշումը, որ այս հարցի շուրջ մենք կարողանում ենք բանեցնել և ավելացնել Ադրբեջանի նկատմամբ, պետք է անընդհատ պահվի։ Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի մեկ կամ երկու քննարկումից անմիջապես հետո։ Բայց սա, երևի թե, խորհրդարանական վեհաժողովներում եղած ամենակարևոր քննարկումներից մեկն է։ Եվ ամենաբարձր մակարդակով է քննարկվել։

–Ռուսական կողմը քվեարկել է «դեմ» կամ «ձեռնպահ» գերիների հարցն օրակարգ մտցնելուն։ Դուք արդյո՞ք խոսել եք ռուս պատգամավորների հետ, թե ինչ է եղել։ Նրանք ի՞նչ պարզաբանումներ ունեն այս հարցում։

-Այո՛, մեր պատվիրակության ղեկավարը խոսել է ռուսական կողմի ներկայացուցչի հետ։ Նրանք բացատրել են, որ տեղի է ունեցել տեխնիկական խնդիր։ Այն հայտարարությունը, որ արել են, տեխնիկականին է վերաբերում, բայց, ըստ էության, նրանք նշել են, որ ունեն կոմունիկացիայի խնդիր։ Դրա պատճառով են իրենք քվեարկել «ձեռնպահ» կամ «դեմ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան