Չավուշօղլուն հայտարարել է՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական HaberTurk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի կվնասի ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ արդեն իսկ լարված հարաբերությունները, գրում է Reuters գործակալությունը։

Տասնամյակներով Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ միջոցներ են ձեռնարկվել ԱՄՆ Կոնգրեսում, և ԱՄՆ նախագահները ձեռնպահ են մնացել այն «ցեղասպանություն» անվանելուց՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման մտավախությամբ և Անկարայի կողմից իրականացվող ինտենսիվ լոբբինգի պատճառով։

Պատասխանելով հարցին, որ եթե Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հաղորդումների համաձայն՝ կլինի ԱՄՆ առաջին նախագահը, որը դա արել է, Չավուշօղլուն ասել է, որ Միացյալ Նահանգները «պիտի հարգեն միջազգային իրավունքը»։

«Հայտարարությունները, որոնք չունեն իրավական ուժ, որևէ օգուտ չեն բերում, բայց կարող են վնասել հարաբերություններին։ Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է վատթարացնել կապերը, որոշումն իրենն է»,- ասել է Չավուշօղլուն։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2019թ․ ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, որը վրդովվեցրել է Թուրքիային։

Էմմա Չոբանյան