Բաքուն պատասխանել է Ալիևի հայտարարության մասին ՀՀ ԱԳՆ-ի արձագանքին

Լուրեր

19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարություններին ՀՀ ԱԳՆ արձագանքին։ Բաքվից հայտնել են, որ Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի հայտարարություններում «բացակայում են ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնալիքները», գրում է ՏԱՍՍ-ը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացմամբ՝ «դա Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք չէ, այլ Բաքվի վճռականության ցուցանիշ՝ պատասխանել Հայաստանի կողմից միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի սահմանների շրջանակում մեր երկրի տարածքային ամբողջականությանը ցանկացած սպառնալիքին»։

Հիշեցնենք՝ երեքշաբթի Ալիևը հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել էր, թե «Ադրբեջանը կհասնի Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ անկախ Հայաստանի ցանկությունից»: Նա հավելել էր, որ եթե Հայաստանը դա ցանկանա, ապա հարցն ավելի հեշտ կլուծվի, իսկ եթե չցանկանա, «ադրբեջանական կողմը պատրաստ կլինի այն լուծել ուժով»:

Հայաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ նշելով, որ Հայաստանը վճռական է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի ենթադրում Ադրբեջանից Զանգեզուրով միջանցքի բացում դեպի Նախիջևան:

Տաթև Ֆռանգյան