«Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը «դուրս շպրտելու» Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՀՀ ՄԻՊ

Լուրեր

16.04.2024 | 16:48
Կրեմլը՝ ՌԴ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման բանակցությունների մասին
16.04.2024 | 16:42
Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը
16.04.2024 | 16:39
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 16:30
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է շորերը փոխում․ ավագանու ՔՊ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 16:25
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
16.04.2024 | 16:20
ՌԴ-ի նոր հարձակումը կարող է «սպառնալից հաջողության» հասնել՝ առանց Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության. ISW
16.04.2024 | 16:17
Իրանն այլ ելք չուներ, քան պաշտպանել իր շահերը. ՀՀ-ում Իրանի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 16:09
Աբովյան քաղաքում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է
16.04.2024 | 16:00
Դահլիճից հանե՞մ, ի՞նչ անեմ ձեր հետ․ Ավինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 15:51
Իսրայելը մտադիր է «ցավալի ազդանշան» ուղարկել Իրանին՝ հարձակմանն ի պատասխան. FT
16.04.2024 | 15:47
«Կարող եք շարունակել հաչալ, ձեր ոճով պատասխանեմ»․ Ավինյանը թիմակցին աղբ և խոլերա անվանած Սուքիասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 15:40
Փաստաբանը պնդում է՝ պատգամավորին վիրավորած Սամվել Վարդանյանը, ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս, ենթարկվել է դաժան ծեծի
16.04.2024 | 15:30
ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 15:28
Տեխհսկողները ցածր գներ են տալիս, պատշաճ մակարդակով իրականացնելը դժվար է պատկերացնել․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 15:22
Պապիկյանն ու Ասրյանը հետևել են ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցով Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով:

Նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը՝ նա խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»:

Դրանից առաջ էլ՝ 2021թ. ապրիլի 12-ի և 13-ի ելույթներով, օրինակ, Ադրբեջանի նախագահը բացահայտ նշում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն: Փոխարենը՝ ի ցույց է դնում, իր կարծիքով, Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց հայ ժողովրդի հետ համեմատությամբ համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրն իբր ադրբեջանական պատմական տարածք:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես անում է հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այս կերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական նման պետական քաղաքականությունն է ընկած պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների, կենդանի մարդկանց գլխատումների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հիմքում:

Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն է հրավիրում միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունն այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին:

Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ:

Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու թշնամանքի պետական քարոզը՝ բացառելու համար իրավունքների նոր խախտումներ, նոր պատերազմական հանցագործություններ ապագայում:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան