ՀՀ նախագահի նկարած Արարատին արձագանքել է Վրաստանում Թուրքիայի դեսպանը

Լուրեր

17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
Բոլորը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի Վրաստան կատարած այցն ու հյուրերի պատվավոր մատյանում նրա նկարած Արարատ լեռը Ադրբեջանում և Թուրքիայում բուռն քննարկումներ է առաջացրել։

Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նախագահ Արմեն Սարգսյանի գրառումն է Վրաստանի հյուրերի պատվո մատյանում։

«Ես վստահ եմ, որ այցի արդյունքների հիման վրա առավել կամրապնդվի հայ և վրացի ժողովուրդների սերտ բարեկամությունը՝ ի բարօրություն մեր ապագա սերունդների»,- գրել է Արմեն Սարգսյանն ու գրառմանը կից նկարել Արարատ լեռը, որի լուսանկարն էլ հրապարակել է Վրաստանի նախագահը։

Հայաստանի նախագահի գրառմանը Twitter-ում արձագանքել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ջերեն Յազգանը՝ թուրքերենով, հայերենով ու վրացերենով։

«Աղրի լեռը Թուրքիայի ամենաբարձր լեռն է՝ 5137 մետր։ Ուղղակի համոզվենք, որ ծաղրանկարային դիվանագիտության մեջ փաստերը չեն կորչում»,- գրել է թուրք դիվանագետը։

Էմմա Չոբանյան