Սուտ եք ասում, Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրել. Գորգիսյանը՝ 2018-ի մայիսի 8-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Դատական համակարգում  հողմաղացների դեմ են պայքարում: Հերթական անիմաստ էներգիայի վատնումն է, որովհետև ինչ եկել են, իշխանություն են փոխում: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել և նրա լիզորությունները կասեցվել են:

«Արդյունքում ստանում ենք այն, ինչ չէին ուզում ստանալ: Այսինքն ԲԴԽ-ն իրենց նշանակած անդամներով անում է այն, ինչ իրենք չէին ուզում, ՍԴ-ն որոշում է կայացնում, որը չկայացնելու համար իրենք ՍԴ-ի հետևից էին ընկել: Սա աբսուրդի կոմեդիա է հիշեցնում: Ես  խոստանում եմ, որ հուլիսի ամսից՝ իշխանափոխությունից հետո, մենք կզբաղվենք միայն կառուցմամբ: Հերիք է այս քանդման ու բաժանման պրոցեսը»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե Ռուբեն Վարդազարյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդո՞ւմ է, ԼՀԿ-ական պատգամավորը հստակ պատասխան չտվեց, որ չի կարող գնահատական տալ, որովհետև ծանոթ չէ քրգործի նյութերին. «Նրա աշխատանքը ես իրավունք չունեմ գնահատել, որովհետև դատական համակարգը իշխանության այլ ճյուղ է»:

Գորգիսյանն ընդգծեց, որ ցանկացած բան կարելի է քանդել, հետո փորձել արդարացնել. «Հիմա եթե անհասկանալի մեխանիզմներով ԲԴԽ կազմը փոխում են, Սահմանադրությունը խախտելով փորձում են ՍԴ կազմը փոխել, հետո այդ ամենը դուրս է գալիս իրենց դեմ, հիմա էլ ավելի անհեթեթ քայլեր են անում արդարացնելու իրենց քայլերը, աբսուրդ է դա:  Էս մարդիկ ո՛չ պետությունն են հասկանում, ո՛չ իշխանության ճյուղերը,ոչ դրանց միմյնաց փոխզսպելու իմաստը:

Իրենք ուզում են լինի մի հատ Նիկոլ Փաշինյան, ասի՝ գյադե՛ք, էս ղոլ անցեք, գյադեք, էն ղոլ անցեք: Չի կարելի… Եթե այս մարդիկ շարունակեն մնալ իշխանության, մենք պետականությունը կկորցնենք»:

Հիշեցմանը, որ 2018-ի մայիսին նաև իրենք են Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ, Գորգիսյանն արձագանքեց. «Մենք իրեն չենք ընտրել վարչապետ: Սուտ եք ասում»:

Հիշեցնենք, որ 2018-ի մայիսի 8-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության անդամները, որոնց թվում էին նաև «Լուսավոր Հայաստանի» անդամները, կողմ են քվեարկել Փաշինյանի վարչապետ ընտրելու քվեարկության ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում: