Ադրբեջանի նախագահի հայտարարությունները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում․ ՀՀ ՄԻՊ-ը դիմում է միջազգային կառույցներին

Լուրեր

17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում մեջբերելով Ադրբեջանի նախագահի խոսքերը, գրել է․ «Հայերն ունեն խեղված հոգեբանություն, նրանց լավ բժիշկ է պետք, հայերի թույնը սփյուռքից է. Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլի 13-ի խոսքերն են: Նրա ելույթն արմատավորում է ատելություն և ռասիզմ, ֆաշիստական է: Առաջացնում է թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի միջև:

Մեջբերումներ ապրիլի 13-ի ելույթից՝

«(…) Նրանք (նկատի ունի հայերին) լավ բժիշկների կարիք ունեն: Ես բազմիցս ասել եմ, որ նրանց թունավորել են: Այս թույնը հիմնականում գալիս է իրենց սփյուռքից, որը Ֆրանսիայի հարավում, Կալիֆոռնիայում, Կրասնոդարի մարզում և այլ մայրաքաղաքներում շատ հանգիստ և գեղեցիկ վայրերում նստած կյանքն են վայելում: Նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայերն իրենց պատանդը, գործիքը լինեն, որպեսզի իրենք կարողանան զբաղվել կտրուկ և շովինիստական գաղափարներով: Հայ հասարակությունը (…) ապրում են երկաթե վարագույրի հետևում և այս թունավոր գաղափարների ազդեցության տակ են: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում»:

«(…) դա կրկին իրենց հոգեբանության հետ է կապված: Նրանք կարծում են, որ ամբողջ աշխարհն իրենց պարտական է: Այդ հոգեբանությունը նրանց գցել է ներկայիս նվաստացուցիչ վիճակի մեջ, բայց շարունակում են մտածել, որ իրենց պետք է օգնեն: (…) Նրանք չեն գիտակցում, որ խնդիրը հենց իրենց մեջ է: Հայաստանի ամենամեծ վտանգը հենց իրենց հոգեբանությունն է: Սա պետք է փոխվի և գուցե դա շրջադարձային կետ կլինի, որպեսզի հասկանան թե մենք իրենց ինչ ծանր դաս ենք տվել»:

«Սա նրանց հոգեբանությունն է: Նրանք դաստիարակվել են այնպես, կարծես աշխարհի ամենամեծ ազգն են, արժանի են լիակատար աջակցության, բոլորը պարտական են իրենց, ոչ ոք չգիտի ինչու: Նրանք օգտագործում էին կեղծ պատմություններ ՝ անձնական և կորպորատիվ առավելություններ ստանալու համար: Հիմա բոլորը հասկանում են, որ իրենց բանակը գոյություն չունի, նրանք ունեն 10 000 դասալիք, 10 000, «Անպարտելի բանակ»: Նրանց ողջ ընկալումը փոխվել է: Դուք միանգամայն ճիշտ եք, դա խեղում է, հոգեբանական խեղում»:

 

Ադրբեջանի նախագահի ապրիլի 12-ին «Պուրակի» բացման, ինչպես նաև ապրիլի 13-ի ելույթներով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն:

Փոխարենը՝ նա համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը:

Ակնհայտ է, որ նրա կողմից իրականացվում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ:

Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը:

Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը:

Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում:

Ադրբեջանի նախագահը ապրիլի 13-ի իր ելույթն ունեցել է «Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը՝ ADA համալսարանում (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք.Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.)»,-գրել է նա։