ԲԴԽ նախագահը չի ցանկանում մեկնաբանել իր դեմ հարուցված քրեական գործը․ նրան կփոխարինի՞ Ջհանգիրյանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը, նշելով, որ դա կատարվել է առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։

Factor.am-ի հետ զրույցում Վարդազարյանը չցանցավավ մեկնաբանել, թե ինչ գործ է հարուցվել և ինչու։ Ասաց՝ մեկնաբանություններից այս փուլում զերծ կմնա։

Նշենք, որ թեև դատավորի դեմ քրեական գործ հարուցելու համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է հաղթահարել նրա գործառութային անձեռնմխելիությունը՝ ստանալով ԲԴԽ թույլտվությունը, այս դեպքում Դատախազությունը չի ստացել ԲԴԽ-ի թույլտվությունը։

ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Factor.am -ին հայտնեց, որ ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

«Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ հարուցված քրեական գործի, դրա շրջանակներում իրականացվող գործողությունների մասին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի համաձայնությանը, ապա դատավորի պարագայում առկա է երկու ռեժիմ։ Եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում։ Տվյալ դեպքում գործ ունենք նշածս դեպքի հետ»,- ասաց նա։

Նշենք, որ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ասել է, որ, եթե քրեական գործ է հարուցվում, ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են և ԲԴԽ տարիքով ավագ անդամը ժամանակավորապես կատարում է ԲԴԽ նախագահի պարտականությունները՝ մինչև քրեական գործի հարցը վերջնական լուծվի։ Այսինքն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Գագիկ Ջհանգիրյանը։

Factor.am-ը փորձեց կապ հաստատել նաև Ջհանգիրյանի հետ, նա սակայն հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Լիլիթ Շաբոյան