Արցախի ՄԻ պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին՝ հայկական դարավոր մշակույթը փրկելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Մշակույթի միջազգային օրվա առթիվ ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային հանրությանը, որում մասնավորապես ասված է. «Այսօր Մշակույթի համաշխարհային օրն է, և այժմ ես կանգնած եմ Արցախի հայկական կարևորագույն մշակութային հուշարձաններից մեկի` 4-րդ դարում հիմնված Ամարասի վանական համալիրի մոտ: Ամարասն այն հազարավոր հուշարձաններից մեկն է, որը վկայում է Արցախում հայի դարավոր գոյությունը:

2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը և դրա հետևանքները իրական սպառնալիքներ են ստեղծել տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության համար: Մենք կարողացանք փրկել Ամարասը, սակայն հազարավոր հուշարձաններ  մնացին  մեր  վերահսկողությունից  դուրս: Եվ այսօր մենք ականատեսն ենք լինում մեր մշակութային կոթողների նկատմամբ Ադրբեջանի բարբարոսական վերաբերմունքին: Նրանք վանդալիզմի են ենթարկում, պղծում, անարգում և ոչնչացնում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, գերեզմանատները և սրբավայրերը:

Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիան ընդգծում է, որ մշակութային արժեքներին հասցված վնասը հավասարապես վերաբերում է ողջ մարդկությանը: Եվ այո´, քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար: Դժբախտաբար, մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ` Ադրբեջանի կողմից ստեղծված կեղծ խոչընդոտների պատճառով:

Մշակութային արժեքների պահպանմանը նվիրված այս կարևոր օրը, այս սուրբ վայրից ես կցանկանայի մեկ անգամ ևս դիմել միջազգային հանրությանը, բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց, որոնք պայքարում են մշակութային արժեքների պահպանության համար, անտարբեր չմնալ հայկական մշակույթի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ:

Այս ուղերձն ընդունեք որպես ահազանգ` արհամարհելու քաղաքական ցանկացած խոչընդոտ, որը կխանգարի հստակ քայլեր ձեռնարկելու Արցախի ժողովրդի մշակութային իրավունքները պաշտպանելու համար: Կատարեք ձեր քայլը հայկական դարավոր մշակույթը փրկելու համար, որը պատկանում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը»: