Սահմանված կարգով ու ժամկետում դիմում ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում. ՊՆ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և սահմանված կարգով ու ժամկետում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Վարկավորման ծրագրի մասնակիցները, ս.թ ապրիլի 15-ից, ժամը 10:00-ից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, անձը հաստատող փաստաթղթով (ՀՀ անձնագիր` հաշվառման նշումով, նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում` տեղեկանք անձնագրային բաժնից բոլոր հաշվառումների վերաբերյալ), ծառայողական վկայականով և ծառայության վայրից ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկանքով, կարող են ներկայանալ ՀՀ ՊՆ  ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (ք.Երևան, Բաբայան 4, հեռ. 010-28-74-41) հիփոթեքային վարկավորման 2021թ. ծրագրին մասնակցելու մասին տեղեկանքը ստանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: