Ալիևի՞ն եք ձայնակցում․ ո՞նց կարող է հայ մարդը հարվածել իր պետությանը, հուսով եմ՝ Քոչարյանը չի հասկանում․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ

-Պարո՛ն Եղոյան, վերջին շրջանում տարատեսակ հայտարարություններ արվեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։ Հստակեցնենք՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է պաշտոնական հարաբերություն հաստատել Թուրքիայի հետ։

-Տեսեք՝ իրավիճակը հետևյալն է, հարցը դրված է հետևյալ կերպ՝ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ շփվի միջնորդավորվա՞ծ, թե՞ չմիջնորդավորված։ Միջնորդավորվածի դեպքում խոսում ես մեկի հետ, ով իր հերթին խոսում է թուրքերի հետ, հետո՝ նրանց ասածը փոխանցում է քեզ և այդպես շարունակ։ Հարցն այն է, որ միջնորդավորված շփումը միշտ ավելի պակաս արդյունավետ է, քան ուղղակի, չմիջնորդավորված շփումը։ Հիմա հարցն այնպես չի դրված՝ մենք շփվե՞նք, թե՞ չշփվենք Թուրքիայի հետ։ Թուրքիան այսօր մտել է տարածաշրջան և, օրինակ, երբ մենք քննարկում ենք Արցախի հարցի որևէ էլեմենտ, մենք ուզած, թե չուզած, անուղղակիորեն շփվում ենք թուրքերի հետ, որովհետև իրենց տեսակետն էլ է հաշվի առնվում այդ քննարկման կոնտեքստում։ Եվ նույնիսկ եթե մենք հետևենք Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի խորհրդին, որ ժամանակն է՝ հայերն ու ադրբեջանցիները անցնեն երկկողմ, չմիջնորդավորված շփման, և անցնենք ուղղակի շփման Ադրբեջանի հետ, կստացվի, որ մենք այդ ժամանակ էլ միջնորդավորված շփվում ենք Թուրքիայի հետ։

Պարզ բան է, որ այդ շփման կոնտեքստում էլի Ալիևն ինչ-որ բան ճշտելու է Թուրքիայից ու էլի այդ դիրքորոշումը միջնորդավորված փոխանցելու է մեզ։ Հիմա հարց՝ մենք կարո՞ղ ենք չմիջնորդավորված շփվել Թուրքիայի հետ, թե՞ չենք կարող։ Եթե որևէ մեկը կարծում է, որ մենք չպիտի շփվենք Թուրքիայի հետ, շատ լավ, դա մի տեսակետ է, բայց եթե մեկը կարծում է, որ մենք չպիտի ուղղակիորեն շփվենք, այլ միջնորդավորված շփվենք, ուրեմն՝ իր պրոբլեմը խոսակցությունը չի, իր պրոբլեմը Հայաստանի սուբյեկտայնությունն է։ Ուրեմն՝ այդ մարդը պրոբլեմ ունի Հայաստանի սուբյեկտայնության հետ, ոչ թե Հայաստան-Թուրքիա խոսակցության։ Որովհետև եթե Հայաստան-Թուրքիա խոսակցության հետ պրոբլեմ ունի, պետք է միջնորդավորվածի դեպքում էլ պրոբլեմ ունենա, ասի՝ ո՛չ այսպես, ո՛չ մյուս ձևով չխոսես նրանց հետ։

-Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի հարցազրույցում պատերազմի պատասխանատվությունը դրել է Փաշինյանի վրա։ Նա սադրանքի մեջ է մեղադրել ձեզ, որ ձեր իշխանության քաղաքականությունն է բերել պատերազմի ասում էիք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու պահանջ էիք դնում և այլն։ Ինչպե՞ս եք պատասխանում մեղադրանքներին։

-Ով ասաց, որ Հայաստանն է հրահրել պատերազմ, նա այս պետության հակառակորդն է։ Շատերն են դա հիմա ասում, և սրա մասին մենք հիմա շատ քիչ ենք խոսում։ Եթե մեզ քաղաքական հարց ունեն, այնքան մեղադրանքներ կան, հենց նույն պարտության մեղադրանքը, չէ՞։ Աշխարհում ոչ մեկին չի հետաքրքրում՝ մենք ինչու ենք պարտվել, բայց աշխարհում շատերին է հետաքրքրում՝ ով է հրահրել այս պատերազմը։ Միջազգային իրավունքի սուբյեկտ պետություններն են, ոչ թե անձինք, եթե նույնիսկ նրանք պետության ղեկավար են։ Մեղադրել պետության ղեկավարին՝ միջազգային կարգը խախտելու մեջ, միջազգային տուրբուլենտություն հարուցելու մեջ, դա նույնն է՝ ոնց որ պետությանը մեղադրես, դրա համար պատասխան է տալու քո պետությունը։ Նույն ձևով՝ Ցեղասպանության համար ոչ թե անձինք վերցրած՝ Ջեմալը, Էնվերը, Թալեաթը, հա իրենք են պատասխան տվել դատարանի առաջ, բայց Թուրքիան մինչև այսօր չի կարողանում այդ բեռի տակից դուրս գալ, մեղադրանքները մնում են պետության վրա։ Ո՞նց կարող է հայ մարդը, Հայաստանի քաղաքացին իր պետության տանել, միջազգային պրոբլեմի մեջ գցել, միջազգային հարվածի տակ դնել։ Ալիևի՞ն եք ձայնակցում։

-Կարծում եք՝ Քոչարյանը չի՞ հասկանում, որ իր հայտարարությամբ հարվածում է պետությանը՝ ինչպես Դուք եք պնդում։

-Ես հուսով եմ, որ չի հասկանում և ուղղակի այս ներքաղաքական պայքարի դինամիկայով տարված է դա բերում։ Բայց ասում եմ՝ ներքաղաքական պայքարի համար կա մեկ այլ ոչ պակաս ազդեցիկ մեղադրանք, ինչքան էլ դա արդարացի կամ ոչ արդարացի լինի, որը շատ ծանր մեղադրանք է ներքաղաքական կյանքի կոնտեքստով, բայց մեզ վրա միջազգային հարված չի բերելու, ի տարբերություն այդ մեղադրանքի։ Չի՛ կարելի նման բան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան