Նազիկ Ամիրյանի պաշտպանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Հասարակություն
06.04.2021 | 12:08Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր դատական նիստի ավարտից հետո, պատասխանելով Factor.am-ի հարցին ասաց, որ իրենց նպատակն է արդարադատության հասնելը և հենց դա է եղել պատճառը, որ պահանջել են՝ Մանվել Գրիգորյանի գործը չկարճել: «Շուոն, որն արվեց՝ Արցախի հերոսին ամբաստանյալի աթոռին հասցնելը, մեր կարծիքով, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և մենք հասնելու ենք արդարադատության»,- նշեց նա։
Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ գործը վկաների հարցաքննության փուլում է։
Մանրամասները՝ տեսանյութում։