Վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցումը եռապատկելու ՀՀ նախագիծը նախագահի աշխատակազմում է
Քաղաքականություն
05.04.2021 | 14:16ԱԺ-ի ընդունած՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումը եռապատկելու օրենսդրական նախագիծը մուտք է եղել նախագահի աշխատակազմ։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից։
«Համաձայն Սահմանադրության՝ նախագահը դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում, և կհրապարակվի»,- նշեցին աշխատակազմից: